Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մատաղիսում սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել: Սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար, սակայն անգամ աշխատանքից ազատված չեն  և շարունակում են ծառայողական պարտականությունների կատարումը: Զինվորների նկատմամբ կիրառվող բռնությունները այդ աշխատանքի պարտադիր մասն են: ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ: Այս «աշխատանքները» ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Նրա թողտվությամբ զորամասում լիակատար բեսպրեդել է տիրում, գրում է forrights.am-ը:

Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը, որը հրամանատարի աջ ձեռքն է, ամենադաժան սպայի համբավն ունի: Նա ծնունդով Արմավիրի մարզից է: Բնակվում է Արցախում, ամուրի: 31 տարեկան մայորը արդեն երկու անգամ կանգնել է դատարանի առաջ, բայց երրորդ կայազորի զինվորական դատախազությունը, Սյունիքի դատարանի դավորներ Գնել Գասպարյանը և Դավիթ Սարգսյանը ակնհայտ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել հանցագործի նկատմամբ:

2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Ֆահրադյանը զինվորներին պառկեցրել է գետնին և քայլել է նրանց վրայով: Այս կերպ մայորը պատժել է տղաներին այն բանի համար, որ նրանք «Քուն» հրամանից հետո ննջասենյակում հաց են կերել: 

Բռնացնելով տղաներին՝ մայորը նրանցից երեքին՝ կրտսեր սերժանտներ Մխիթար Սարգսյանին,  Սերգեյ Գրիգորյանին և Նարեկ Պողոսյանին, ծեծի է ենթարկել: «Երկու ձեռքի բաց ափերով նա ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Սերգեյ Գրիգորյանի դեմքի աջ ու ձախ շրջաններին, ձեռքերով հրել նրա կրծքավանդակից և աջ ձեռքի բաց ափով մեկ անգամ ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Մխիթար Սարգսյանի դեմքի ձախ շրջանին` վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ», — գրված է դատավճռում:

Այսքանով մայորը չի բավարարվել: Առավոտյան 07.30-ին նա Նարեկ Պողոսյանին և շարքայիններ՝ նյութատնտեսական դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ Շահեն Պողոսյանին, բուժկետի վարորդ-սանիտար Թևան Համբարձումյանին, ավագ հրաձիգ-զենիթավար Տիգրան Մխիթարյանին, հետախույզ-դիպուկահար, Դավիթ Չատյանի և նռնականետային դասակի վարորդ Խորեն Գաբրիելյանին, կանգնեցրել է գումարտակի շենքի դիմաց: Հյութի պլաստմասե շշով  նա մի քանի անգամ հարվածել է  կրտսեր սերժանտ Պողոսյանի դեմքին և ուսին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Մյուսներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

2018 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ՝ Արթուր Հայիկի Ֆահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Զինդատախազությունը մոտ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում նույնիսկ չի մեկուսացրել մայորին: Ֆահրադյանից ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Մեղմ վերաբերմունքը սադիստ մայորի նկատմամբ դրսևորել է 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: Այս տարի մայիսին նա դարձավ դատավոր:

Արթուր Ֆահրադյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը երկու կամ ավելի անձանց նկատմամբ զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով:

Փետրվարին Գորիսի դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանը արագացված ընթացակարգով քննեց այս գործը: Նա ընդամենը մեկ դատական նիստ նշանակեց՝ փետրվարի 19-ին, և նույն օրը կայացրեց դատավճիռ՝  4 տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով մայորի արժանիքները՝ հրամանատար Գոյզալյանի կողմից նրան տված բազմաթիվ պարգևներն ու դրական գնահատականը, վճռեց պատիժը կիրառել պայմանականորեն՝ նշանակելով փորձաշրջան:

Քաջարի մայորը ընդամենը մի քանի ամիս խելոք մնաց: Այս տարի նա նորից զինվոր է ծեծել՝ խախտելով դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ժամկետը:

Ըստ դատախազության՝ «Արթուր Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով թիվ զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կոչումով մայոր, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված՝ ծեծել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Բ. Հովհաննիսյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»:

Գործով մեկ դատական նիստ է կայացել: Երկրորդը նշանակված է օգոստոսի 28-ին: Եվ կրկին ոչ երրորդ կայազորային զինդատախազությունը, ոչ Սիսիանի դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նրան չեն  մեկուսացրել:

Ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Իսկ հրամանատար Գյոզալյանը չի շտապում հեռացնել իր աջ ձեռք Ֆահրադյանին զինվորների հետ աշխատանքից: Հակառակը՝ նրան տեղավորել է ուսումնական գումարտակում: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ և ո՞ւմ անձնական հետաքրքրվածությամբ է սադիստ, քրեական հանցանքների մեջ թաթախված մայորը ուղարկվել ուսումնական գումարտակ:

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ
Ամենադիտված