«Ընտրյալս ինձանից տարիքով մեծ է». Մարի Պետրոսյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների, խանդի և մասնագիտական գործունեության մասին
ՖՈՏՈԴերասանուհի Մարի Պետրոսյանը, ով «Ազիզյաններ» սիթքոմում հեռուստադիտողներին ներկայանում է իր իսկ անունով, ասում է, որ իր մարմնավորած կերպարի հետ իրականում որևէ նմանություն չունի: Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ-ի հետ զրույցում Մարին խոսեց դերասանական գործունեության, մասնագիտական նոր ուղղությամբ հետաքրքրվելու, ընտրյալի, նրա հետ հարաբերությունների ու այլ թեմաների մասին:
Սիթքոմում թիթիզ աղջկա կերպարով հանդես եկող Մարին ասում է, որ իրականում նախընտրում է հագնվել առօրյա ոճում՝ կարևորությունը տալով հարմարավետությանը: Սոցցանցերից կախվածության մեջ ապրող ու ամեն քայլը հրապարակող Մարիի կերպարը իրական Մարին մերժում է: Ավելին՝ դերասանուհու խոսքով, դա իրեն նյարդայնացնող երևույթ է:
«Այնքան շատ են սոցցանցերում ապրող աղջիկները, ովքեր հրապարակում են իրենց ամեն քայլը, ներկայացնում ամեն օրը: Ինձ թվում է՝ չարժե այդքան խորանալ այդ տիրույթում: Ինձ իսկապես նյարդայանացնում է, երբ Ինստագրամում հրապարակում են, թե ինչ են կերել, խմել ու հպարտանում դրանով: Դա անիմաստ զբաղմունք է: Ես շատերին կարող եմ հեռացնել իմ էջից, որպեսզի չտեսնեմ նմանատիպ հրապարակումները»,- ասաց նա:
Մարին նշեց, որինքը, իհարկե, օգտվում է սոցիալական ցանցերից, բայց չի մոռանում վիրտուալ տարածքից դուրս ապրելու մասին։
Իրական կյանքում նա շատ ժամանակ է հատկացնում սպորտով զբաղվելուն: Մարիի խոսքով` դա ոչ միայն առողջ ապրելակերպ, այլև գեղեցիկ կազմվածք ունենալու գրավական է. «Մոտ մեկ ամիս է` մարզումների չեմ գնում, բայց ամեն ինչ անում եմ, որպեսզի շատ բացոթողումներ չունենամ: Երբ եղանակը տաքանում է, օրս սկսում եմ վազելով։ Արդեն մեկ շաբաթ է՝ սկսել եմ վազել: Սիրում եմ հետևոլ կազմվածքիս։ Մենք` աղջիկներս, ամռանը պետք է գեղեցիկ մարմին ունենանք:)»:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ