100 կգ քաշ ունեցող մոդելը մերկ է նկարահանվել, որպեսզի բացատրի, թե որքան սխալ են իր մասին հնչած կարծիքները
ՖՈՏՈ29-ամյա պլյուս չափի մոդելը մերկ է նկարահանվել և հարցազրույց տվել Women’s Health ամսագրին: Նա նկարահանվել է բույսերի ֆոնին՝ չվախենալով բոլոր կողմերից ցուցադրել իր բնական գեղեցկությունը: Թաբրիան որոշել է շարունակել կոտրել մարմնեղ կանանց վերաբերյալ կարծրատիպերը, ասելով, որ հաճախ է ստիպված լինում բախվել դրանց, այդ թվում նկարահանման հրապարակում:
«Քո բախտը բերել է, քանի որ մարզվելու կարիք չունես», «Ես նույնպես կցանկանայի վնասակար սնունդ ուտել»: Սա միայն մի մասն է, ինչը ես լսում եմ նկարահանման հրապարակում, քանի որ ես 100 կգ քաշ ունեցող պլյուս չափի մոդել եմ: Բայց ես ծույլ չեմ և նստակյաց կյան չեմ վարում, նշել է նա:
Աղջկա խոսքերով, նա հետևում է իր կազմվածքին, ինչպես շատ լավագույն մոդելներ, որոնց հետ Թաբրիան ցանկանում է հավասար հնարավորություններ ունենալ: Եվ նրա կազմվածքը համառ մարզումների և ուշադիր ընտրված սննդակարգի արդյունք է:
«Մարդիկ կարծում են, որ եթե ես մարմնեղ եմ, ուրեմն չեմ մարզվում, բայց ես շատ ուժեղ եմ և հպարտ եմ դրանով: Իմ կազմվածքը պահպանելու համար հատուկ սննդակարգ և վարժություններ են անհրաժեշտ: Հիմա ես ընդմիջումներով մարզումներ եմ անում և ծանրություն բարձրացնում», ասել է մոդելը:
Սակայն նա նշել է, որ չի բացառում քաշը կորցնելու հնարավորությունը: Ի վերջո, գլխավորը, ցանկացած մարմնում ինքդ քեզ սիրելն է և առողջությանը հետևելը: Իսկ որպես ոգեշնչման աղբյուր նա նշել է իրեն և իր վրա կատարած աշխատանքը:
Շարունակությունը այստեղ