Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 նշան, որ ձեր հարաբերությունների ապագան մեծ հարցականի տակ է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կան որոշակի բաներ, առանց որոնց հարաբերությունները պարզապես չեն կարող գոյություն ունենալ։ Արժե՞ արդյոք կառչել այդպիսի հարաբերություններից։ Ահա այն հարաբերությունների նկարագրությունը, որոնք, ամենայն հավանականությամբ, ապագա չունեն։

  1. Ձեր զուգընկերը ձեզ չի ընդունում այնպիսին, ինչպիսին որ դուք կաք

Ընդունումը երկարատև հարաբերությունների հիմքն է։ Լավ զուգընկերն այն մարդն է, ով ձեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ դուք կաք իրականում։ Նա չի աշխատում ձեզ փոխել կատարյալ զուգընկերոջ իր պատկերացումներին համապատասխան։

Մեզնից յուրաքանչյուրն ունի թե առավելություններ, և թե թերություններ։ Զուգընկերը, ում վրա արժե հենվել, ձեզ կընդունի՝ ձեր բոլոր թերություններով հանդերձ։ Նա բոլորովին էլ պարտավոր չէ պաշտել այն ամենը, ինչը կարևոր է ձեզ համար։ Գլխավորն այն է, որ նա ձեզ չմեղադրի այն ամենի համար, ինչը դուք եք սիրում։

Եթե դուք ուզում եք պահպանել ձեր հարաբերությունները, կարևոր է կարողանալ հարգել ու ընդունել երկրորդ կեսի ընտրությունը։ Եթե ձեր զուգընկերն անընդհատ նյարդայնանում է ու քննադատում ձեզ, դրան արժե ուշադրություն դարձնել։ Խնդիրը կարող է վերաբերել նույնիսկ մանրուքներին՝ հագուստի ոճին, շփման ոճին ու այլ բաների։ Ամեն դեպքում դրանք տագնապային ահազանգեր են։

  1. Ձեր զուգընկերը չի կարեկցում ու չի հասկանում ձեզ

Հարաբերությունները հիմնվում են ոչ միայն լավ պահերի վրա, որը դուք կիսում եք այլ մարդու հետ։ Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր բախվում է սթրեսի ու զանազան խնդիրների հետ։

Մեզ մոտ աշխատավայրում դժվար օրեր են լինում։ Մենք կարող ենք հիվանդանալ կամ սնանկանալ։ Ձեր սրտացավ զուգընկերը այդպիսի պահերին պետք է կարեկցի ու աջակցի ձեզ ու աշխատի օգնել։ Նա չի նյարդայնանա կամ անտեսի ձեզ։

Եթե ձեր զուգընկերը ձեզ չի աջակցում ձեր կյանքի դժվարին պահերին, ապա դա ամենաակնհայտ այն նշաններից է, որ ձեր հարաբերություններն ապագա չունեն։

  1. Դուք ձեզ միայնակ եք զգում

Նորմալ է, երբ դուք ձեզ միայնակ եք զգում, երբ զուգընկեր չունեք, բայց եթե դուք միայնակ եք ձեզ զգում հարաբերությունների մեջ, ուրեմն դուք մտահոգվելու բան ունեք։

Օրինակ, երբ դուք ձեր զուգընկերոջ հետ ուզում եք ինչ-որ կարևոր բանի մասին խոսել, բայց նա երբեք ժամանակ չունի դրա համար։ Նա ձեզ չի աջակցում ծանր պահերին։ Այդպիսի հարաբերություններում դուք հաճախ ձեզ սարսափելի միայնակ եք զգում ու հասկանում եք, որ ձեր միջև բացակայում է էմոցիոնալ կապը։

  1. Դուք ձեր զուգընկերոջ հետ միևնույն ալիքի վրա չեք գտնվում

Եթե դուք և ձեր զուգընկերը չեք գտնվում միևնույն ալիքի վրա, ապա հարաբերություններում դուք անխուսափելիորեն կբախվեք խնդիրների հետ։ Ենթադրենք, ձեր զուգընկերը ցանկանում է ճանապարհորդել ողջ աշխարհով մեկ, իսկ դուք անհաղթահարելի ցանկություն ունեք ամառանոցային տուն գնել ու հիմնավորվել մի տեղում։

Եթե դուք զգում եք, որ ձեր միջև հասունացել է լուրջ անհասկացվածություն, ուրեմն ժամանակն է նստել ու քննարկել ձեր հարաբերությունների ապագան։

  1. Հարաբերությունները վերածվել են միակողմանի երթևեկությամբ ճանապարհի

Որպես կանոն՝ սկզբում հարաբերություններն այդպիսին չեն լինում, դրանք այդպիսին են դառնում դրանց ավարտին։

Սերը պահպանելու համար անհրաժեշտ է երկուսով աշխատել հարաբերությունների վրա։ Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ զուգընկերներից մեկը միայն տալիս է կամ վերցնում։

Հարաբերությունները պահպանելու համար երկու զուգընկերներն էլ պետք է գնան որոշակի զոհողությունների։ Եթե մեկը չափից շատ տալիս է, իսկ մյուսը ոչինչ չի անում, ապա դա նշան է, որ ձեր միության ապագան մեծ հարցականի տակ է։

  1. Դուք չեք վստահում միմյանց

Վստահությունը հարաբերությունների ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Եթե դուք չեք կարողանում լիովին վստահել ձեր զուգընկերոջը, անընդհատ ստուգում եք հեռախոսային զանգերն ու հաղորդագրությունները, ձեզ չի լքում այն միտքը, որ ձեզ դավաճանում են, ուրեմն այդ դեպքում հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք դուք անում այդ մարդու կողքին։

Եթե դուք չեք վստահում մարդուն, ապա չարժե մնալ նրա հետ ու կառչել այդ անօգուտ հարաբերություններից, կամ էլ սովորեք վստահել նրան։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինիԵվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըԱդրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում
Ամենադիտված