Ուկրաինայում առաջարկել են արգելել ռուբլին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում առաջարկում են արգելել երկրի տարածքում ռուսական ռուբլու փոխանակումը: Համապատասխան պահանջագիրը ապրիլի 14-ին տեղադրվել է Ուկրաինայի նախագահի կայքում:
Փաստաթղթի հեղինակն առաջարկում է արգելել Ուկրաինայի բոլոր բորսաներում ռուսաստանյան արժույթի առեւտուրը եւ հիմնական տարադրամների ցանկում դրա փոխարժեքի նշումը: Նման քայլի անհրաժեշտությունը պահանջագրում հիմնավորվում է «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի զինված, քաղաքական եւ տնտեսական ագրեսիայով»:
Առաջարկվում է, ռուբլու փոխարեն, մանրածախ առեւտրում նշել բրիտանական ֆունտի արժեքը, որպես ամենավստահելի արժույթներից մեկի, հայտնում է Lenta-ն: