ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց:
Մասնավորապես, այս քառօրյայում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Այն նոյեմբերի 13-ի երրորդ նիստում:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը կքննարկվի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման ավարտից հետո:
Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցեր.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին,
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր: