Կոնգոյում ուղեւորատար ինքնաթիռը մխրճվել է տների մեջ. զոհվել է առնվազն 17 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւղեւորատար ինքնաթիռը, որում գտնվել է առնվազն 17 մարդ, մխրճվել է շենքերի մեջ Կոնգոյի Հանրապետության արեւելյան մասում, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Busy Bee մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը մխրճվել է Գոմա քաղաքի Մապենդո թաղամասի շենքերի մեջ կիրակի առավոտյան թռիչք կատարելուց րոպեներ անց:
Իշխանությունները դեռեւս դժվարանում են նշել դեպքի հետեւանքով զոհերի հստակ թիվը, իսկ հեռուստաընկերությանը չի հաջողվել կապ հաստատել ավիափոխադրողի հետ:
Հաղորդվում է միայն, որ ավիապատահարները հազվադեպ չեն Կոնգոյում, եւ երկրի ոչ մի կոմերցիոն ավիափոխադրող չունի թույլտվություն ԵՄ տարածքում թռիչքներ կատարելու անվտանգության եւ ցածր ստանդարտների շուրջ մտահոգությունների պատճառով: