Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աղանդավորական կառույցները մտել են քաղաքական դաշտ. իշխանություն են ուզում»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Այսօր կրոնական, աղանդավորական կառույցների մասին ոչ ոք չի հիշում, մինչդեռ նրանք շատ ակտիվ շարունակում են իրենց գործունեությունը»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ազգային եւ հոգևոր արժեքների պաշտպանության ճակատի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: 

Նա նշեց, որ կրոնական, աղանդավորական կառույցները մտել են քաղաքական դաշտ. «Այն, ինչը 2005 թվականից մենք ասում էինք՝ աղանդները ուզում են իշխանություն, այսօր իրականություն է: Իրենք մտել են քաղաքականություն»: 

Ամարյանի խոսքով՝ նույնիսկ այս պարագայում նրանց դեմ պետք է կանոնակարգված պայքարել. «Առաջինը՝ տեղեկացվածությունն է, քանի որ ցանկացած մարդ պետք է տեղեկացված լինի,  երկրորդը՝ մարդկանց բացատրելը: Միայն տեղեկատվությունը քիչ է, մարդկանց պետք է նաև բացատրել, օգնել, պատրաստել մասնագետներ: Այս հարցում մասնագետները ամենակարևոր ու գործուն դերակատարությունն ունեն: Հենց նրանք են, որ մարդկանց պետք է օգնեն, ուղղորդեն ու աջակցեն: Ինչպես նաև շատ կարևոր է ապահովել տեղեկատվության բազա, այսինքն՝ տեղ, որտեղ քաղաքացին կարող է գնալ և ստանալ ցանկացած ինֆորմացիա ցանկացած կառույցի մասին: Տեղեկատվության բազան պետք է լինի բաց ու հասանելի բոլորին»: 

Մեր այն դիտարկմանը, թե այս պարագայում Առաքելական եկեղեցու գործառույթը որն է լինելու, Ամարյանը պատասխանեց. «Եկեղեցին, նախ ճեմարանում պետք է գրականությունը փոխի, որովհետև այնտեղ մի դասագիրք ունեն աղանդների մասին, որը 70-80-ական թվականների է: Ներկայիս ու նախկին աղանդները շատ տարբեր են: Հիմա աղանդների դեմ պայքարելու համար նոր միջոցներ են պետք: Հին միջոցներով ու հնացած գրքերով կրոնական կազմակերպությունների դեմ պայքարում դժվար թե հաջողության հասնենք»:

Ամարյանը նշեց, որ խորհրդային տարիներին Ազգային անվտանգությունն էր պայքարում  այդ կազմակերպություների դեմ և թույլ չէր տալիս ցակացած արտասահմանյան կառույցի՝ ներխուժել Հայաստան, այսինքն՝ պաշտպանում էին Հայաստանը. «Հիմա բոլորը ազատ են, թե′ աղանդավորական կառույցները, և թե′  կրոնական շարժումները: Պետք է ֆինանսական հսկողություն սահմանել  նրանց վրա: Բոլոր կառույցները ֆինանսավորվում են արտասահմանից, ինչը մեր կիսատ եղած օրենքով արգելվում  է: Գոնե այդ մի կետը օրենքում կա, որ արգելվում է ֆինանսավորումը արտերկրից, սակայն բոլորը ֆինանսավորվում են: Հասկանո՞ւմ եք, որ նույնիսկ դատական նիստի  ժամանակ նոր կրոնական կազմակերպության ղեկավարը հայտարարում է, որ իր մասնաճյուղերից մի քանիսը կրճատել է, քանի որ արտասահմանից ֆինանսավորումը քչացել է: Մարդը հստակ ասում է, որ ֆինանսավորում է ստանում, իսկ մեր պետական մարմիններից ոչ ոք չի արձագանքում»: 

Նա ընդգծեց, որ այս ամենը նման է ամենաթողության, ընդ որում, ոչ միայն կրոնական կազմակերպություների հարցում, այլև՝ ԼԳԲՏ համայնքի հետ կապված հարցերում:

 

«Ես 16 տարի պայքարում եմ ու չեմ հուսահատվում: Իմ աշխատանքի արդյունքները երևում են,  եթե ինձ հետևում են, փորձում  ճնշել, ուրեմն՝ տեղ հասել է»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Ամալյանը: 

 

Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումը
Ամենադիտված