Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը մանդատը վայր է դնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու հերթական նիստին, մինչ օրակարգին անցնելը, հայտարարեց, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնին: