Անդավաճան ընկերներ ու փորձություններ. տեղի ունեցավ «3+2 կգ» ֆիլմի պրեմիերան
ՎԻԴԵՈԵրեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Կորյուն Մայիլի «3+2կգ» քրեական կատակերգության պրեմիերան։ Ֆիլմն իր ժանրում առաջինն է հայկական կինոարտադրության մեջ։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը, պրոդյուսերը տաղանդավոր Կորյուն Մայիլն է, իսկ կոմպոզիտորը՝ Գերմանիայից վերադարձած Արթուր Թադեւոսյանը։
Ֆիլմում նկարահանվել են սիրված և ճանաչված դերասաններ Արման Նավասարդյանը, Արման Գևորգյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Մարտիրոսյանը, Արթուր Պապիկյանը, Արա Սարգսյանը, Արթուր Հակոբյանը, Մխիթար Ավետիսյանը, Լիլիթ Գալստյանը և այլք:
Պրեմիերայից հետո ներկաները բավական դրական տպավորություններ ունեին։ Նրանց դուր էր եկել ֆիլմի սցենարը, որը հենց կյանքից էր վերցված, դերասանական խաղը և իհարկե գրագետ նկարահանված ֆիլմն ընդհանրապես։
Կորյուն Մայիլը ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց, որ 1 ժամ 24 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը գրվել ու նկարահանվել է այս տարվա ընթացքում։ Ֆիլմը պատմում է 3 անդավաճան ընկերների մասին, ովքեր հայտնվում են փորձությունների մեջ։ Ֆիլմի հեղինակը վստահեցնում է՝ ֆիլմը կարող են դիտել նաև 16 տարեկանից ցածրները, քանի որ այնտեղից ոչ մի բացասական բան չեն սովորի։