ՄԻՊ-ը Տավուշի մարզում ստորաբաժանում է ստեղծում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իրա յաօսրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացնել 2,66 մլն դրամ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ՄԻՊ-ի աշխատակազմում ավելացել է երեք հաստիք՝ Տավուշում մարզային ստորաբաժանում ստեղծելու նպատակով:
«Սա 2019-ի ընթացքում երկրորդ ավելացումն է: Առաջին անգամ 9 հաստիքով էր ավելացել, հիմա էլ 3 հաստիքով է ավելանում»,-ասաց ֆինանսների նախարարը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշեց. «Տավուշի մարզից բողոքների վերլուծությունը վկայում է, որ 2016-ի համեմատությամբ գրեթե 4 անգամ դրանք ավելացել են: Բացի այդ, Տավուշի մարզում մենք խնդիր ենք ունենում արագ անձագանքման հետ կապված, հատկապես երբ Ադրբեջանի կողմից գնդակոծվում են հայկական բնակավայրերը: Մենք իրականացնում ենք փաստահավաք աշխատանքներ, որոնք հետագայում ներկայացվում են միջազգային կառույցներին, նաեւ քարտեզի վրա հատուկ մեթոդով պատկերվում են այդ բոլոր առաջացող վնասվածքները: Դա նաեւ հիմք է այլ մարմինների կողմից հետագա գործողությունների համար»:
Նա տեղեկացրեց, որ 2016-2017 թվականներին ՄԻՊ-ի աշխատակազմն ավելացել է 20 հաստիքով: