Կանանց կողմից արված արտահայտություններ, որոնք սարսափեցնում են տղամարդկանց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ1. «Մենք հետո կխոսենք այդ մասին»: Եվ, հավատացեք, ամեն դեպքում կխոսեք:
2. «Ուզում էիր ինձ ինչ-որ բա՞ն ասել»: Ամենայն հավանականությամբ, պետք է ներողություն խնդրեք:
3. «Ամեն ինչ լավ է»: Իրականում՝ ոչ: Սուտ է:
4. «Ինչ է, մոռացե՞լ ես»: Ժամանակն է վազել վարդերի փնջի եւ կոնֆետների հետեւից:
5. «Չեմ ուզում հիմա խոսել այդ մասին»: Ուզում է, բայց ոչ հիմա: Նրան փոքր-ինչ ժամանակ տվեք, որպեսզի հանդարտվի:
6. «Ամեն ինչ կարգին է»: Եթե ձեզ թվում է, որ նրան ինչ-որ բան անհանգստացնում է, ուրեմն այդպես է: Մի՛ հավատացեք նրա խոսքերին:
7. «Լսեցի՞ր, թե քեզ ինչ ասացի հիմա»: Եթե ոչ, ապա ավելի լավ է պատասխանը սկսել «Ներիր...» բառից:
8. «Ի՞նչ ես մտածում մեր հարաբերությունների մասին»: Խորհուրդ. «Ամեն ինչ լավ է» պատասխանը բավարար չէ:
9. «Ես չեմ զայրանում, պարզապես...»: Նա զայրանում է: Դուք, հավանաբար, արդեն հասկացել եք դա:
10. «Ի՞ՆՉ արեցիր»: Ավելի լավ է՝ շատ լավ բացատրություն գտնեք: