Մարվեց նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային
ՄՇԱԿՈՒՅԹՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը:
Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:
Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20 000 տպաքանակով:
Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը: