Խորհրդարանական ընդդիմությունը դեմ կքվեարկի 2020 թվականի պետբյուջեի նախագծին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները դեմ կքվեարկեն 2020 թվականի պետական բյուջեի նախագծին, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում քննարկման վերջում ասել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։