Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ կարող ասել, թե այս իշխանությունը որքանով է պարտք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ այսօր իշխանություն են, թե ինչքանով ունեն պարտավորություններ Սերժ Սարգսյանի առաջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։

«Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն, դրա համար էլ ասում են թավշյա հեղափոխություն։ Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ անվանում, որովհետեւ ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պիտի իրար հարգող, իրար գնահատող հասարակություն ունենանք, բայց այսօր հասարակության մեջ աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է, ես չգիտեմ իրենց փոխադարձ պարտավորությունները։ Ես հույս ունեմ, որ այս իշխանությունն էլ կփոխվի անարյուն»,-նշեց նա։

Հարցին՝ իր կարծիքով մո՞տ է ժամանակը, որ պետք է փոխվի այս իշխանությունը, պատգամավորն արձագանքեց․ «Ոչ մի բան չենք կարող բացառել։ Կարող է լինել ե՛ւ հերթական ընտրություններ, ե՛ւ արտահերթ։ Ոչ ոք 2018 թվականի հունվար ամսին չգիտեր, որ ապրիլին տեղի է ունենալու իշխանափոխություն, դրա համար էլ գուշակություններով պետք չէ զբաղվել։ Ամենակարեւորը, որ իշխանությունը հիշի ինչի համար է եկել, որ հիշի ինչ է խոստացել ժողովրդին, ինչ ծրագիր է ներկայացրել, ձեռնամուխ լինի դրա կատարմանը, իսկ եթե ինքն էլ ինչ-որ հարցերում թերանում է, չի կարողանում, գոնե չխոչընդոտի այն մարդկանց, որոնք իրենց անձնական հեղինակությամբ նպաստում են այս երկրում հազարավոր խնդիրներից գոնե մի քանիսի լուծմանը»։

Հարցին՝ արդյոք վտանգավոր մեսիջներ կա՞ր Սերժ Սարգսյանի վերջին ելույթում, որի համար կարող էին լռեցնել․ «Կարող էր լինել, որովհետեւ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի ելույթը գովեստ էր այս իշխանությունների հասցեին, այնտեղ հնչեցին մեր իրավական անվտանգության խնդիրները, որը, բնական է, չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել։ Սակայն ես չեմ կարող պնդել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործի հարուցումը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով, դա չի բացառվում, բայց նաեւ այդպիսի պնդման համար պետք է իրազեկված լինես, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ»։

Գևորգ Պետրոսյան կարծիք հայտնեց, որ այս իշխանությունը ինչի մեջ մեղադրում էր նախկիններին, հիմա ինքն է անում․ «Անվերջ ձգվող վերջին դատավարությունները նախկին իշխանությունների գործելաոճն է, իրենք ինչի մեջ մեղադրում էր նախկիններին, հիմա իրենք են անում։ ժողովուրդն ասում է այ ընկեր մարդուն բռնել ես, մեղավոր է, տար պատժի, բայց սենց անընդհատ կալանավորում, բաց թողում գրավի դիմաց, անձնական երաշխավորությամբ, լավ այս շոուներով ինչքան կարելի է այս ազգին կերակրել։ Եթե պիտի նախկին բարքերը նույն ձեւով շարունակվեին, ոչ մեկի պետք չէր այս հեղափոխությունը, բացառությամբ ինչ-որ մի քանի մարդկանց, որոնց կենսապայմաններում նկատելի առաջընթաց է գրանցվել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը։

 

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս ԱրաղչիԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը (տեսանյութ)Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՓաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստումԱրտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ին
Ամենադիտված