Հալեպում կատաղի պաշտպանիչ մարտեր են ընթանում ահաբեկիչների դեմ. «Ջեբհաթ ան-Նուսրան» հարձակում է սկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները զանգվածային հարձակում են սկսել Հալեպի հարավ-արևմտյան շրջանում: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:
«Ներկա պահին սիրիական կառավարական զորքերը կատաղի պաշտպանիչ մարտեր են մղում ահաբեկիչների խմբերի առաջընթացը կանխելու և նրանց Հալեպի կենտրոնական մաս ներս չթողնելու համար», - հայտնել է Սիրիայում ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
Ռուսական կենտրոնի տվյալներով` «Ջեբհաթ ան-Նուսրան» գրոհ է սկսել Ասադի անվան ակադեմիայի շրջանում` Սիրիայի կառավարական բանակի ուղղությամբ:
Ներկա պահին ճշտվում է` արդյոք զոհեր կամ վիրավորներ կա՞ն բանակայինների և խաղաղ բնակիչների շրջանում, թե ոչ: