Ի՞նչ է բերելու 2020 թվականը կենդանակերպի բոլոր նշաններին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ2020-ը անակնկալներ է խոստանում կենդանակերպի բոլոր նշաններին։
Խոյ
2020 թվականը լի է լինելու փոփոխություններով ու անսպասելի իրադարձություններով, սակայն պաշտոնի կամ դիրքի բարձրացում պետք չէ ակնկալել։ Գործնական կյանքում կարող են որոշակի դժվարություններ ծագել, քանի որ աշխատանքի ծավալն ավելանալու է: կարող են բարդություններ ծագել ղեկավարության հետ հարաբերություններում:
Ցուլ
Միայնակ Ցուլերի անձնական կյանքում 2019 թվականին մեծ փոփոխություններ են սպասվում . շատերը կգտնեն իրենց երկրորդ կեսին: 2019 թվականը հաջողակ է լինելու՝ ֆինանսական առումով: Տարեվերջին եկամուտների նկատելի աճ կլինի:
Գործնական կյանքում հաջողություններ կլինեն նրանց մոտ, ովքեր հուսալի գործընկերներ են փնտրում: Այնուամենայնիվ, հարկավոր է որոշակի զգուշավորություն ցուցաբերել գործնական ուղևորություններ կատարելիս: Ոչ բոլորն են հաջող ավարտ ունենալու:
Երկվորյակ
2020 –ն ուղեկցվելու է կենցաղային հաճելի հոգսերով: Երբեմն միանգամից մի քանի խնդիր լուծելու անհրաժեշտություն կառաջանա: Սպասվում են հաջողություններ նաև աշխատավայրում:
2020 թվականին պետք է զգուշանան վարկային պարտավորություններ ստանձնելուց:
Խեցգետին
Խեցգետինները ժամանակ պետք է գտնեն ստեղծագործական աշխատանքի համար: Աստղերն այս առումով հաջողություններ են խոստանում: Պետք է բաց չթողնել սեփական տաղանդն ի ցույց դնելու բացառիկ հնարավորությունը: Նոյեմբերից մինչև տարեվերջ ակտիվ աշխատելու ամենաճիշտ ժամանակն է:
Անձնական կյանքը նույնպես հարուստ է լինելու իրադարձություններով: Ամուսնացած Խեցգետինները պետք է ավելի շատ հոգատաություն ցուցաբերեն երկրորդ կեսի նկատմամբ:
Առյուծ
2020-ը անցնելու է ընտանեկան միջավայրում: Ժամանակի մեծ մասը նվիրելու եք մերձավորներին, վայելելու եք ընտանեկան երջանկությունը: Ամռանը հաջողություններ են սպասվում այն Առյուծներին, որոնք աշխատում են գյուղատնտեսության բնագավառում:
Աշխատավայրում պարտավորություններն ավելանալու են, բայց աշխատանքի նկատմամբ պատասխանատվության զգացողությունը թույլ կտա խուսափել հավելյալ դժվարություններից:
Կույս
Նոր ծանոթություններ են սպասվում: Անհրաժեշտ է հարստացնել ունակությունները, օրինակ՝ հաճախել վարպետության դասընթացների:
Կարող են որոշակի խնդիրներ առաջանալ երեխաների դաստիարակության հետ կապված հարցերում: Հարկավոր կլինի ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:
Գործարար Կույսերին դժվարություններ են սպասվում: Ճիշտ կլինի ռիսկային նախագծերը որոշ ժամանակով մի կողմ դնել:
Կշեռք
Ակտիվ աշխատելու ժամանակն է: Ֆինանսական վիճակը կկայունանա, պարգևավճարների և գործնական նոր առաջարկների պակաս չի լինի: Հաջողություններ կլինեն նաև ուսման բնագավառում:
Որոշակի խնդիրներ կծագեն ազգականների հետ հարաբերություններում, ինչը կարող է հանգեցնել կոնֆլիկտի՝ ծնողների հետ: Խորհուրդ է տրվում ավելի զուսպ կեցվածք ունենալ:
Կարիճ
Հեղինակությունը բարձրացնելու և նոր դիրքից հանդես գալու ամենաճիշտ ժամանակն է: Հարկավոր կլինի փոխել ոճը, ազատվել ավելորդ կիլոգրամներից: Տարեվերջին ֆինանսական հաջողություններ են սպասվում:
Աշխատավայրում հաջողությունները կարող են ավելացնել ձեր չարակամների թիվը: Խարդավանքներն անխուսափելի են:
Աղեղնավոր
Տարին հանգիստ կընթանա: Պետք է կենտրոնանալ սեփական անձի վրա, ժամանակ գտնել հանգստի և զվարճանքների համար:
Տարեվերջին ակտիվ գործելու անհրաժեշտություն կառաջա, ժամանակի մեծ մասը ստիպված կլինեք անցկացնել դրսում:
Սպասվում են ֆինանսական որոշակի դժվարություններ, հարկ կլինի խնայողաբար ծախսել գումարը: Լավատեսությունն ու դրական տրամադրվածությունը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները:
Այծեղջյուր
Համախոհներով եք շրջապատված լինելու, ինչի շնորհիվ հեշտությամբ կիրականանան գրեթե բոլոր նախաձեռնությունները: Խորհուրդ է տրվում հասարակական ակտիվ գործունեություն ծավալել:
Հաջողություններից ոգևորությունը, սակայն, չպետք է մոռացնել տա պարտավորություններն՝ ընտանիքի անդամների նկատմամբ: Ազատ ժամանակը անցկացրեք ընտանիքի գրկում:
Ջրհոս
Գործնական կյանքում արմատական փոփոխություններ են սպասվում . կարող է փոխվել աշխատավայրը, նույնիսկ գործունեության ոլորտը: Այս ամենը ֆինանսական վիճակի փոփոխության կհանգեցնի: Սկզբանական շրջանում կարող են բարդություններ լինել, որոնք հնարավոր է հաղթահարել ՝ ցուցաբերելով կամքի ուժ:
Զգուշացեք հրապարակայնացնել անձնական կյանքը, դա կարող է բանսարկությունների առիթ դառնալ:
Տարվա ընթացքում հարկավոր կլինի լարել ուժերն ու չծուլանալ՝ ոչ մի պարագայում:
Ձուկ
Հաջողակ տարի է սպասվում՝ լի նոր իրադարձություններով: Իրավաբանական գործընթացները հաջող ավարտ կունենան, սպասվում են ճանապարհորդություններ: Կբարելավվեն հարաբերությունները երկրորդ կեսի ազգականների հետ, տարաձայնությունները կհարթվեն:
Ընկերների ու մտերիմների հետ հարաբերություններում ևս փոփոխություններ են սպասվում: Ջանքեր են պետք ՝ փոխադարձ վստահությունը պահպանելու համար: Ամենակարևորը սկզբունքներին հավատարիմ մնալն է: