«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմում է քաղաքացիներին և նշում, որ իշխանության կողմնակիցները ապատեղեկատվություն են տարածում առ այն, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի քաղաքացիներ,
Դա սուտ է:
Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել 2020 թվականի բյուջեի փաստաթղթին, որի համար մենք ներկայացրել էինք 150 առաջարկ, որի թվում նաև աղետի գոտու վերաբերյալ, և որոնցից որևէ մեկը չի ընդունվել:
Մենք առանձին այդ նախագծին դեմ չենք քվեարկել, որը և փորձում են ներկայացնել իշխանության ներկայացուցիչները և վարկաբեկել մեզ:
Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա: Անբարոյականություն է!
Զոհերի հոգիներին հանգստություն»: