Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲավականին շատ բանաձևեր կան, որոնց միջոցով հնարավոր է հաշվել մարդու իդեալական քաշը:
Պետք է հիշել, որ մարդու քաշը հաշվարկելիս գլխավոր ցուցանիշներն են հասակը, տարիքն ու մարմնի կառուցվածքը:
Ամենահեշտ բանաձևերից մեկը հետևյալն է.
ԻՔ (իդեալական քաշ) = մարմնի քաշը / (հասակը մետրով x հասակը մետրով)
Արդյունքները հետևյալն են՝
18,5 – 25 – քաշի հետ խնդիրներ չունեք
25 – 30 –ավելորդ քաշ ունեք
30 – 35 – ձեզ մոտ ճարպակալման առաջին աստիճանն է
35 – 40 – ձեզ մոտ ճարպակալման երկրորդ աստիճանն է
40 և ավելի – ձեզ մոտ ճարպակալման երրորդ աստիճանն է
Կա ևս մեկ բանաձև.
Մարդու իդեալական քաշ = հասակը սմ-ով – 100
Եթե ձեր հասակը 1.65-ից ցածր է, իդեալական քաշ = հասակը սմ-ով – 105
Եթե ձեր հասակը 1.66-ից 1.75 է, իդեալական քաշ = հասակը սմ-ով – 100
Եթե ձեր հասակը 1.75-ից բարձր է, իդեալական քաշ = հասակը սմ-ով – 110
Եվ հիշեք, որ իդեալական է այն քաշն է, որով դուք ձեզ զգում եք թեթև և առողջ: