Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երջանկության համար միայն երեխա և աշխատանք ունենալը բավարար չէ». Մերի Ներսիսյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը գրում է.

Ամեն կին ունի իր մեթոդը ընտանիքը ամուր պահելու: 

Հմայիչ, կանացի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը կիսվեց Past.am-ի հետ, կնոջը վերաբերվող նուրբ հարցերի շրջանակներում:

- «Ընտանիքի Ակադեմիա ՀԿ »-ի հիմնադիր նախագահն եք, որքա"ն ժամանակ է այն գործում:

- «Ընտանիքի Ակադեմիա ՀԿ»-ն գործում է արդեն չորս տարի: Նախկան հիմնադրումը ես ու ամուսինս` Գոռը, զբաղվել ենք հասարակական գործունեությամբ նաև հեռուստատեսության աշխատանքին զուգահեռ և չորս տարի առաջ կազմակերպեցինք կրծքով կերակրման, առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին հայ մայրիկների ու բալիկների մասնակցությամբ կրծքով կերակրման լուսանկարներ, այն բացառիկ էր համարվում, որովհետև մինչև այդ Հայաստանում այդպիսի բան չէր եղել: Այդ ցուցահանդեսով տրվեց մեկնարկը:

- Հիմնականում ի՞նչ գործունեություն է ծավալում, ովքե՞ր են շահառուները:

- ՀԿ - ն զբաղվում է այն բոլոր խնդիրներով և թեմաներով, որոնք վերաբերվում են հայ ընտանիքին, թ՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առողջության առումով: Մենք գործունեություն ենք ծավալում ոչ միայն Երևանում, մարզերում նույնպես լինում ենք: Հիմնականում իրազեկման տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, հետաքրքիր ակցիաներ: Մեր աշխատանքներում զգալի տեղ է գրավում նաև կանանց իրավունքների մասին բարձրաձայնելը, հանրության մեջ կնոջ դերի բարձրացումը, քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունը և այլ նմանատիպ խնդիրներ:

- Երեք երեխաների մայրիկ հաղորդավարուհին, ի՞նչ նոր նախագծերի է պատրաստվում:

- Արդեն մեկ տարի է աշխատում են Հ1-ան լրատվական ծառայությունում, որպես մեկնաբան և միջազգային լրահոսի պատասխանատուներից մեկն եմ, ուստի կշարունակեմ այս ոլորտում, ինչը ինձ համար հետաքրքիր է և նոր բացահայտումների առիթ ունեմ այստեղ:

- Մերին ունի օրինակելի ընտանիք, սիրած գործ, Մերին երջանի՞կ է ...

- Ես ինձ այո շատ երջանիկ կին եմ համարում: Բայց երջանկության համար միայն երեխա և աշխատանք ունենալը բավարար չէ: Ես այլ պատկերացում ունեմ երջանկության մասին և փառք աստծո, որ իմ պատկերացումները համընկնում են այն ամենի հետ, ինչը ես այսօր ունեմ: Վստահ հայտարարում եմ, որ ես երջանիկ մարդ եմ:

- Ճի՞շտ է, որ ցանկացած կնոջ երջանկության ակունքը գալիս է տղամարդուց:

- Ես չէի ասի թե տղամարդն է որոշում ստեղծում կնոջ երջանկությունը, բայց ինձ համար երջանկության գրավականներից մեկը սիրված, գնահատված լինելն է: Իմ կողքին կա տղամարդ, որի հետ մենք ունենք անուշ ընտանիք, ու այդ ամուր անխախտ միության հիմքը իմ ու ամուսնուս լավ հարաբերություններն են:

- Պատահե՞լ է, որ ծանր օրվանից հեռո բողոքեք, տրտնջաք, սակայն հանդարտվեք հենվելով Գոռի որոշումների վրա:

- Իհարկե ինչպես բոլորը օրվա վերջում շատ հոգնած եմ լինում, հատկապես երբ շատ վաղ եմ սկսում աշխատանքային օրս, փորձում եմ քիչ դժգոհել, տրտնջալ, դա լսում է միայն Գոռը, որովհետև գիտեմ ինչքան լավ է հասկանում: Դա տևում է մի քանի րոպե, որից հետո ընտանեկան գործերը կլանում են ուշադրությունս: Եվ այո կարող եմ հենվել նրա որոշումների վրա:

- Ճի՞շտ է արդյոք, երբ կինը ինչ որ դեպք է թաքցնում ամուսնուց տարբեր հանգամանքներից ելնելով:

- Սուտը պետք է տեղ չունենա ընտանիքներում: Մեր ընտանիքի դեպքում այն ուղղակի բացակայում է:

- Յուրաքանչյուր ընտանիքի ներդաշնակության հիմքը ....

- Սերն է, փոխադարձ վստահությունը, իրար աջակցելու կարողությունը:

 

Նախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ»
Ամենադիտված