Ադրբեջանում ձերբակալվել են շրջանի ղեկավարն ու նրա տեղակալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում աննախադեպ դեպք է տեղի ունեցել. ձերբակալվել են Ագստաֆինի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամեդդին Գուլիեւն ու նրա մի քանի տեղակալներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանք ձերբակալվել են դեկտեմբերի 18-ին պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու պահին: Հաղորդվում է, որ նրանց բնակարաններում խուզարկում է անցկացվում: