ԻՊ-ն քիմիական զենք է օգտագործել ամերիկյան զորքերի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխարհի մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներն Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում քիմիական զենք են օգտագործել ամերիկյան զորքերի դեմ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, մանանեխի գազով հրթիռն ընկել է Քայարա ռազմակայանից մի երկու հարյուր մետր հեռավորության վրա: Ամերիկացի զինվորներից ոչ ոք չի տուժել:
Եթե հաղորդագրությունը հաստատվի, ապա հրթիռը կդառնա փաստաթղթերով հիմնավորված առաջին քիմիական զենքը, որը կիրառվել է կոալիցիայի զորքերի դեմ:
Հրթիռի բեկորն այժմ ուղարկվել է լաբորատորիա՝ լրացուցիչ անալիզի համար:
Մանանեխի գազը, որը նաեւ հայտնի է որպես իպրիտ, կարող է լուրջ վնաս պատճառել առողջությանը եւ մահվան հանգեցնել, քանի որ ախտահարում է մաշկը, աչքերը եւ շնչուղիները: