Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ կան, որոնք «ԿամԱԶ» չեն նվիրել, այլ փող են փոխանցել. Խաժակյանը կրկին հաղորդում տվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանին ոչ միայն «ԿամԱԶ»-ներ նվիրողներ են եղել, այլ նաեւ գումարներ են փոխանցողներ, եւ այդ հարցը քննարկել են փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, որը չունի լիազորություններ նման քննարկումներ անցկացնելու։ Այս մասին Ազատություն Հ/Ը «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Դե հիմա թող լսեն, գան ինձ հարցնեն, ես թղթեր ունեմ ձեռքիս տակ, որոնք այսօր ցույց չեմ տալիս, որովհետեւ հունվարից սկսելու է գործել քննող հանձնաժողովը։ Եվ այս թղթերը, որոնք ինձ տվել են, իրենց մեջ եւս կեղծիքի տարրեր կան, եթե Դատախազությունը չի ուզում սա քննել, դա իր գործն է։ Մենք քննող հանձնաժողովով այդ լծակներն ունենք, որպեսզի դրանք բացահայտենք։ Թող ինձ չասեն, թե կամավոր է եղել, որովհետեւ ես գիտեմ՝ ում առանձնասենյակում է այդ հարցը քննարկվել, ով է սկզբում մերժել, հետո ով է ասել՝ լավ, արի, դա կտրամադրենք քեզ։ Ինչպես Ալեքսանյանի պարագայում ասացին՝ չէ, չկա, հետո պարզվեց, որ Ալեքսանյանը կա, այնպես էլ սա է պարզվելու»,- ասել է Խաժակյանը։

Հարցին՝ թե ո՞ւմ առանձնասենյակում է քննարկվել հարցը, Խաժակյանը պատասխանել է.

«Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի կաբինետում է սա եղել, որը ֆինանսական պատասխանատու անձ է հանդիսանում եւ նման քննարկումներ իրականացնելու լիազորություններ չունի։ Կոմունալ բլոկի պատասխանատվությունն էլ դրված է Հրաչյա Սարգսյանի վրա։ Հիմա տեսախցիկներ կան, գնացեք այդ մարդկանց հարցրեք՝ շփվե՞լ եք Հայկ Սարգսյանի հետ, եթե ասեն՝ այո, հարց է առաջանում՝ դուք ի՞նչ գործ ունեք ֆինանսական պատասխանատուի հետ, նման նվիրատվության, շինթույլտվության հարցերն եք քննարկում։ Թող գնային որպես կոմունալ պատասխանատու՝ Հրաչյա Սարգսյանի հետ խոսեին, թե աղբատարներ ենք բերում։ Մեր իրավապահները կարո՞ղ են այդ հարցը տալ այս կազմակերպություններին եւ ստանալ թեկուզ ոչ ճիշտ, բայց պատասխան, որից կկարողանան ենթադրություններ անել։ Հիմա, որ այս կարգադրության փոփոխությունը  եղել է, թող ամբողջ աշխատակազմին կանչեն եւ քրեական օրենսգրքով հարցաքննեն, հարցնեն՝ ձեզ պարտադրե՞լ են, որ այդ թուղթը փոփոխեք։ Եթե չեն անում, թող չասեն, թե ես չեմ կարողանում ապացուցել։ Ես քննիչ չեմ, ի վերջո, ավագանու անդամ եմ»։

Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս ԱրաղչիԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը (տեսանյութ)Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՓաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստումԱրտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգըՓառատոնների երկիր, ՀայաստանՈգելիցի օգտագործում. ի՞նչ բացերի մասին են բարձրաձայնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներըԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է բախվել մեկ այլ ավտոբուսի․ 12 վիրավnր կա ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ կա տուժած Ինչ եղանակ կլինի առաջիկայումՄահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըՇիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզումԿարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)
Ամենադիտված