Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ եթե հրաժարական չտաս մի օր մեղադրանք կառաջադրվի». Հրայր Թովմասյան (Տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՔԾ քննիչների կողմից իր հարցաքննությանը:

«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունենա, ասաց՝ երեւի աշխարհում որեւէ քննիչ չի տեսել։ Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք էր առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի դրա մասին մի օր կխոսեմ։

«Իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը հրաժարական տալն էր։ Այս մեղադրանքը՝ 308-ի 2-րդ մասով, առաջադրելն իմ կյանքում ոչինչ փոխել եւ չի կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ եւ ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ այլ քաղաքական պրոցեսների մեջ։ Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց»,-հայտարարեց Թովմասյանը:

Նա ընդգծեց, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո. «Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներն էին, այլ կոնկրետ բռնության կոչերն էին եւ դրանց դրսեւորումներն էին, բայց այդ ժամակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է  առանց որեւէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար եւ կարծում շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ, հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են»:

Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։

Միաժամանակ, ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։

Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն  եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

 

 

Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
Ամենադիտված