Ողբերգական դեպք Երեւանում. Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում Mercedes մակնիշի 35 PO 644 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, որից հետո ավտոմեքենան հետընթաց է կատարել և բախվել ավտովերանորոգման կետերից մեկի դռանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բժիշկների հերթապահ բրիգադը։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց, ցավոք, արձանագրվել է սրտի կանգ։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պտ Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։