Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է վարչապետը փորձում ազատվել նաև պրոֆեսիոնալ կադրերից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կարեն Կարապետյանը շարունակում է կառավարության ձևավորման գործընթացը, որի շրջանակներում, ինչպես հայտնի է, տեղի են ունենում ոչ միայն նախարարների փոխատեղումներ ու պաշտոնանկություններ, այլև կառուցվածքային հստակ փոփոխություններ, որ տեսականորեն կոչված են՝ էլ ավելի արդյունավետ դարձնելու կառավարության հետագա գործունեությունը:

Իհարկե, հարցը, թե որքանով է այս ամենն իրական կյանքում ազդելու կառավարության օգտակար գործողության գործակցի բարձրացման վրա, դեռևս հարցական է մնում, բայց այն, որ տեղի ունեցող գործընթացներին ամենևին էլ չի կարելի միանշանակ գնահատական տալ, փաստ է: Մասնավորապես՝ բավական լուրջ հարցականներ է առաջացնում Արծվիկ Մինասյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, երբ Կարապետյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ վարչապետի ու Մինասյանի ջրերը, կոպիտ ասած, մեկ առվով չեն հոսում:

Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել այս հանգամանքն, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ պարզ չդարձավ, քանի որ ենթադրել, թե հանգամանքն այդ պայմանավորված էր նույն Մինասյանի՝ ասենք պրոֆեսիոնալ կարողությունների բացակայությամբ, մասնագիտական հմտություններին չտիրապետելու փաստով կամ նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ոչ մի կերպ չես կարող. Մինասյանը պրոֆեսիոնալ տնտեսագետ է, անկաշառ պաշտոնյա, հատկանիշներ, որ ամենևին էլ հաճախ չեն հանդիպում մեր իրականության մեջ:

Նրա պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում դժվար է մտաբերել մի դեպք, երբ նախարարը կոպիտ վրիպում թույլ տված լինի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերած լինի այս կամ այն որոշումը կայացնելիս, չարաշահած լինի իր դիրքն, ինչպես դա արել ու անում են շատ ՀՀԿ-ական չինովնիկներ: Ասել կուզի՝ ոչ մի ռեալ փաստարկ ընդդեմ Մինասյանի Կարապետյանը չուներ՝ առաջարկելու Մինասյանին բնապահպանության նախարարի պորտֆելը, իսկ թե ինչ կարող էր նշանակել վարչապետի այն հայտարարությունը, թե այս պաշտոնում իրեն բիզնես մտածողություն ունեցող անձ է հարկավոր, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ, քանի որ հասկանալի չէ, թե հատկապես ինչ մեթոդոլոգիայով որոշվեց, որ Մինասյանն այդպիսին չէ…

Բայց ամենևին էլ չի բացառվում, որ այս ամենի հիմքում մեկ այլ, շատ ավելի խորքային պատճառ լինի ընկած: Հստակ շշուկներ կան այն մասին, որ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարի պաշտոնում (այժմ արդեն այդպես է կոչվում էկոնոմիկայի նախարարությունը) նշանակվելու է Սուրեն Կարայանն, ով եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, իսկ 2015-ից նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ՝ հիմնականում զբաղվելով ԵՏՄ-ի անդամակցության խնդիրներով:

Ասել կուզի՝ Կարապետյանն իր կատարելիք նշանակմամբ է՛լ ավելի է ընդգծելու Հայաստանի զարգացման իր տեսլականի առանձնահատկությունները, որոնք, բնականաբար, կապված են ՌԴ-ի հետ Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսների հետ. այս տեսանկյունից՝ Կարայանն ավելի յուրային է թվում, քան՝ մյուսները: Այնպես որ՝ արդեն իսկ կարելի է ասել՝ Հայաստանի էկոնոմիկայի զարգացման հիմնական ուղղությունը որոշված է՝ առավելագույն ինտեգրացիա ԵՏՄ-ին, որի մեխը պետք է լինի նույն ԵՏՄ-ից, բայց ավելի շուտ ՌԴ-ից Հայաստան ներդրումներ ներգարվելն, ինչն ավելի շուտ կոչված է լինելու ռուսական ազդեցության բարձրացմանն ու ունեցած լծակների հզորացմանը մեր երկրում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձելՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ ՈւշակովՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՊարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. 1 անձ կալանավորվել էՇուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերԷներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտելԻրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». TasnimԻնչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարումՆիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների
Ամենադիտված