Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Պարտադրված մորթ՝ գյուղացու գրպանի հաշվին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ դարձյալ կառավարության բակում էին հավաքվել անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվող գործարարները։ Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելում է բակային մորթը։

Իսկ բողոքող գյուղացիները նախ պնդում էին, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, իրենք չեն կարողանում օգտվել, բացի այդ, մյուս կողմից, նրանք վստահ են, որ մսի գինը շեշտակի կբարձրանա սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուց հետո, քանի որ լրացուցիչ ծախսեր կառաջանան: Օրինակ, սպանդանոցներն առաջարկում են հետեւյալ սակագները՝ մեկ խոզը՝ 5000 դրամ, ոչխարը՝ 3500 դրամ, կովը՝ 10-12 հազար դրամ: 

Իսկ ամենաուշագրավն այն է, որ սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել: Բանն այն է, որ դրանք գտնվում են իրանցիների վերահսկողության ներքո, եւ եթե հանկարծ խոզի մորթ արվի, «հարամ» կդառնա:
Ինչո՞ւ եք առանց պայմաններ ապահովելու մարդկանց ստիպում սպանդանոցներ գնալ: Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանեց՝ վստահեցնելով, որ հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցներ կան, ապա թվային տվյալներ ներկայացրեց. «39 պատրաստ սպանդանոց ունենք, եւ կառուցվում է եւս 35-ը: Երբ այս որոշումն ուժի մեջ մտավ անցած տարվա հուլիսի 1-ից, Հայաստանում կար գործող 17 սպանդանոց: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում սպանդանոցների թիվը ավելացավ 22-ով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
Ամենադիտված