Անհայտ անձը կրակ է բացել Սիեթլում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձը չորեքշաբթի օրը կրակ է բացել Սիեթլ քաղաքի կենտրոնական շրջանում, մեկ մարդ սպանվել է, հինգը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանական վարչության Twitter-յան էջը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով՝ կասկածյալին հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Նրան որոնում են ոստիկանության աշխատակիցները:
NBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ կրակոցները կատարվել են զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ վայրում: Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը հանցակիցներ չի ունեցել: 9-ից մինչեւ 55 տարեկան 5 տուժածներին հոսպիտալացրել են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: