Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ

ՎԻԴԵՈ

Armtimes.am կայքում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդված նպատակ ունի ստահոդ լուրեր տարածելով՝ հասարակության մեջ ինչ-որ դավադրությունների մասին տպավորություն ստեղծել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Նախ պետք է գիտակցենք, թե որ լրատվամիջոցում է այդ նյութը հրապարակվել, որովհետեւ սա շատ էական է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչապետի ընտանիքին է պատկանում այն։ Եվ, բնականաբար, հասարակության մոտ ակնկալիքներ կան, որ այն նյութերը, որոնք հրապարակվում են այդ կայքում կամ թերթում, առավել ստուգված են, իրական են։ Բնականաբար, հասարակության մոտ դրանք շատ ավելի խորը ազդեցություն են թողնում։ Եվ այս իրավիճակում այդ լրատվամիջոցը պետք է գիտակցի,  որ այդ նյութերը, որոնք հրապարակվում են, պետք է ծառայեն իրավական, ժողովրդավարական պետության ստեղծմանը։ Մինչդեռ, եթե անդրադառնալու լինենք կոնկրետ այս նյութին, պետք է հասկանանք, որ այս նյութը նախ ճիշտ հակառակ շահի է ծառայում եւ նպատակ ունի ընդամենը նեղ անձնական շահերի ծառայել եւ ստահոդ լուրեր տարածելով՝ հասարակության մեջ ինչ-որ դավադրությունների մասին տպավորություն ստեղծել։ Ես էժանակգին մանիպուլյացիա եմ սա որակում»։

Դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ հեղաշրջման փորձ է եղել, իսկ ԱԱԾ-ից հայտնել էին, որ այդպիսի տեղեկություն չունեն, Սահակյանը պատասխանեց․  «Այստեղ պետք է գիտակցենք, թե ով էր այն անձը, որ նման հարցազրույց տվեց։ Սա այն անձն է, որը միեւնույն քաղաքական ուժի անդամ է, ինչ վարչապետը եւ ամենակարեւորը՝ պատգամավոր։ Եթե այս երեք  գործոնները չլինեին, միգուցե սա այնքան մեր ուշադրությանը արժանի չլիներ, սակայն անձը, որը նման հայտարարություն է անում, նման առանձնահատկություններով անձը պետք է գիտակցի իր կողմից արված հայտարարությունների լրջությունը։ Փաստորեն նա, զարգացնելով հրապարակման մեջ տեղ գտած, այսպես ասած, տեղեկությունները՝ հասցրեց նրան, որ արդեն պետական հեղաշրջման փորձ է կատարվել։ Այստեղ պետք է կարեւորենք մի հանգամանք։ Նախեւառաջ, պատգամավոր լինելով նա պետք է գիտակցեր, որ պետական հեղաշրջման փորձը հանցագործություն է, եւ եթե նա նման հայտարարություն է անում, ապա պետք է գիտակցի դրա հետեւանքները։ Արդյո՞ք նա գիտակցում էր դրա հետեւանքները, թե՞ ոչ եւ գիտակցելով հանդերձ էր արդյոք նա դա անո՞ւմ, թե՞ ոչ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հետագայում արդեն հնչեցին, որովհետեւ ԱԱԾ-ն կոնկրետ պարագայում ցույց տվեց, որ իր համար պետության շահերը շատ ավելին են, քան իշխանության որոշ ներկայացուցիչների կամ կոնկրետ ներկայացուցչի նեղ անձնական շահերը եւ հանդես եկավ որպես կառույց, որը, պետության շահերից ելնելով, բնականաբար, ստել չէր կարող եւ ճիշտ ինֆորմացիա հաղորդեց հասարակությանը, որ, բնականաբար, նման տեղեկություններ չկան եւ որեւէ հեղաշրջման փորձ չի եղել։ Սա առնվազն ծիծաղելի է, իհարկե։ Սրանից հետո, իհարկե Հրաչյա Հակոբյանը հանդես եկավ մեկ այլ հարցազրույցով, որտեղ ասեց, որ ինքը տպավորված է եղել այդ նյութից եւ այդ տպավորության տակ է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել, եւ միաժամանակ նաեւ ասաց, որ շատ կարեւոր է, որ ԱԱԾ-ն փարատում է իրեն կասկածները։ Ի՞նչ է նշանակում պատգամավոր լինելով նյութից տպավորվել, եւ առավել եւս՝ ընտանիքի մի անդամը հրապարակում է, մյուս անդամը տպավորվում է ու հասարակության մոտ ստեղծում են տպավորություն, թե ինչ-որ դավադրություններ են նախապատրաստվել, հեղաշրջման փորձեր են եղել։ Այսինքն պետք է խոսելուց առաջ մտածեն։ Բայց նշված իրավիճակում պետք է նաեւ փաստենք, որ այս հարցազրույցը շատ կարեւոր էր նաեւ մեզ համար, քանի որ եթե, իհարկե, հերքումը չտպագրվի, դատարանում ուղղակի ապացուցելու անհրաժեշտություն չունենք, թե լրատվամիջոցը ինչ նկատի ուներ, որովհետեւ ինքը՝ Հրաչյա Հակոբյանն է դրա մասին հայտարարել։ Եվ առավել եւս մի շատ կարեւոր հանգամանք՝ սրանով բացահայտվեց, որի իրականում նյութը լուրջ տպավորություն է ստեղծում հասարակության մոտ։ Եթե ընտանիքի անդամ պատգամավորը տպավորվում է այդ նյութից եւ նման հայտարարություն է անում, էլ ուր մնաց հասարակությունը։ Բնականաբար, հասարակությունը մոլորեցվել էր այս նյութի արդյունքում»։

Լուսինե Սահակյանը հույս հայտնեց, որ լրատվամիջոցը կտարածի հերքմանը տեքստը, երբ արդեն փաստացի հերքված են այդ նյութում հրապարակված տեղեկությւոնները ․ «Նախեւառաջ ես մեծ հույս ունեմ, որ այս լրատվամիջոցը պատասխանատու կգտնվի գոնե այս պահին, երբ արդեն իսկ հերքված են այդ նյութում հրապարակված տեղեկությւոնները եւ ապացուցման անհրաժեշտություն էլ այլեւս չկա, եւ հերքումը կտարածեն։ Եթե հերքումը չտարածեն, բնականաբար, դիմելու ենք դատարան եւ այս պարագայում օրենքով սահմանվում է, որ զրպարտություն տարածող լրատվամիջոցը ինքը պետք է հիմնավորի նյութի արժանահավատությունը եւ, բնականաբար, նրանք դա անել չեն կարող, որովհետեւ նրանք խոսել են մի իրադարձության մասին, որը ընդհանրապես գոյություն ունեցել, բնականաբար ի՞նչը պիտի հիմնավորեն եւ տվյալ պարագայում, բնականաբար, նաեւ որոշակի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է դրվելու լրատվամիջոցի վրա։ Չեմ կարծում, որ այս երկրում, եթե օրինական դատական ակտ կայացնելու լինեն, կգտնի մի դատավոր, որ այս պարագայում հանկարծ կարող է մերժել մեր հայցը։ Դա ուղղակի անհնար է։ Կարող է հնարավոր լինել մի պարագայում՝ եթե ազդեցություն լինի դատարանի նկատմամբ։ Սա շատ ավելի վատ է նույն իշխանությունների համար, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե այս լրատվամիջոցը ում է պատկանում եւ հենց այս տեսակետից ելնելով էլ ակնհայտ է դառնալու, որ այս դատական ակտը կայացվել է գործադիր իշխանության ճնշման ներքո եւ չկա անկախ դատական համակարգ։ Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. մի դեպքում պարտվելու են այն իմաստով, որ հայցը բավարարվելու է, մյուս դեպքում պարտվելու են, որովհետեւ հիմնավորվելու է, որ իրենք այն իշխանությունը չէին, որ պետք է, որ լինեին եւ որոնք չեն կարողացել ստեղծել այնպիսի դատական համակարգ, որ չենթարկվի իրենց ճնշումներին»։

Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղում
Ամենադիտված