Համանախագահները ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կներկայացնեն ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 20-ին Բեռլինում ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կզեկուցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների առնչությամբ:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում:
Համանախագահը նաև նշել է, որ ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կտեղեկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաիկա բանակցությունների վերաբերյալ:
2016թ-ին ԵԱՀԿ-ում նախագահող երկիրը Գերմանիան է: