Սիրված երգիչ Արամոն պատրաստվում է ամուսնանալ
ՖՈՏՈԻր բնույթով միշ էքսցենտրիկ երգիչ ու դերասան Արամոն որոշել է ամուսնանալ։
Արամոյի ծանոթներն ու բարեկամները կամ մարդիկ, ովքեր նրան որոշ չափով ճանաչում են, գիտեն՝ նա բնույթով շատ անհանգիստ ու շտապողական է։ Այդ շտապողականությունը նրա մոտ կարելի ասել ի ծնե է, քանի որ նա լույս աշխարհ է եկել 6 ամսականում՝ 900գրամ քաշով։ 52-ամյա դերասանն ու երգիչը դեռևս մանկուց սեր է տածել դերասանության, երգարվեստի ու ջազի հանդեպ։
Երբ նա հիշում է իր երիտասարդությունը, նշում է, որ էքսցենտիկ ու տարբերվող է եղել։ Նա կարող էր ոտաբոբիկ ման գալ ու զբոսնել շան հետ կամ ամառվա շոգին հագնել կարճ բաճկոն։ Սակայն , ըստ Արամոյի խոսքերի, դա ինքնահաստատաման կամ աչք ծակելու համար չէր, այլ պարզապեսազատատենչ մարդու ներքին ցանկություն։
Այսօր սիրված արտիստը, ինչպես ինքն է նշում, որ այն թոհուբոհը, որ առկա է այսօր, իր տեսակի մարդուն շատ է կաշկանդում։ նա ցանկանում է չխոսել քաղաքականությունից, չվիճել, այլ ուղղակի ստեղծագործել։
Այս պահին նա և կինը զբաղված են . «Սեւ, դառը շոկոլադը» ներկայացմամաբ, որը շուրջ 6 տարի է՝ բեմում է, ու դեռ կլինի: Հիմա Էմմայի մյուս պիեսի բեմադրության նախապատրաստական աշխատաննքներն են ընթանում, որը կոչվում է «Exit»:
Խոսելով ամուսնական կյանքից ու սիրուց սիրված դերասանը նշում է, որ 28 տարի ապրել են առանց ամուսնությունը հաստատող փաստաթղթի, ըստ նրա դա անհրաժեշտ է լինում միայն ամուսնալուծվելու դեպքում և նրանք դրա կարիքը չեն ունեցել։ Սակայն, եկեղեցում պսկադրվելու մասին մտածում են։ Նա կարծում է, որ իրենց 30-ամյակին պսակադրությունը կարելի է իրականացնել եկեղեցում։