Թեստ․ Ընտրե՛ք երջանիկ զույգին և իմացե՛ք ձեր մասին ավելին, քան կարծում եք
ՖՈՏՈՇատերն են իրենց հարց տալիս՝ իսկ ի՞նչ է սերը։ Եվ այդ հարցի պատասխանը յուրահատուկ է յուրաքանչյուր մարդու մոտ։ Սերը երջանկություն է, ցավ, փորձություն և ուրախություն։
Ի՞նչ եք մտածում՝ ո՞ր զույգն է ավելի երջանիկ։
1. Ձեր ընտրությունը խոսում է այն մասին, որ ձեր հարաբերություններում գերիշխում է այրող կիրքը։ Դուք պարտադիր պայման չեք համարում ձեր սիրելիի հետ լուսանկարներ հրապարակել սոցցանցերում կամ պատմել բոլորին այդ մասին։ Դուք ավելի շատ նշանակություն եք տալիս իրական կյանքին, այլ ոչ թե վիրտուալ աշխարհին։
2. Դուք դեմ չեք ցույց տալ սոցցանցերում ձեր անձնական կյանքը։ Դուք սիրում եք «բղավել» ցանկացած քայլափոխի՝ ասելով․ «Տեսեք, այս գեղեցիկ կինը/տղամարդը իմն է»։ Զգույշ եղեք, ամեն մեկը չպետք է իմանա, որ դուք լուրջ քայլ եք կատարել հարաբերություններում։
3. Դուք և ձեր զույգը շատ հասուն մարդիկ եք։ Դուք վստահում եք միմյանց և գիտեք, որ շրջապատի մարդկանց կարծիքը ոչինչ չի նշանակում։ Դուք հասկանում եք, որ ամբողջ աշխարհին ցույց տալը, թե որքան երջանիկ եք դուք, կյանքի ամենակարևոր նպատակներից չէ։ Դուք մտածում եք ներկայի և ապագայի մասին։ Դա իսկապես հիանալի է, հատկապես մեր օրերում։