Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է ներկայիս սերնդի մեծաքանակ անպտղության և վիժման պատճառը․ պարզաբանում է բժիշկը

ՖՈՏՈ

Ի՞նչն է ներկայիս սերնդի մեծաքանակ անպտղության և վիժման պատճառը․ պարզաբանում է բժիշկը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հայաստանում անպտղությունը կազմում է 18 տոկոս:

Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը նշում է, որ այս թիվը փոքր չէ Հայաստանի համար:

Բժիշկն անպտղության սկզբնական պատճառները տեսնում է 90-ական թվականներում:

Նշում է, որ սա մութ ու ցուրտ տարիների սերունդն է: Իսկ առհասարակ անպտղության առաջին պատճառը սեռավարակներն են, իսկ սեռավարակների տարածման հիմնական մեղքը բժիշկը բարդում է արտագնա աշխատանքներից վերադարձողների վրա:

Պողոսյանը ցավով նշում է, որ սեռավարակները հիմնականում չեն առաջացնում ծանր կլինիկական փոփոխություններ, որպեսզի հիվանդը դիմի բժշկի:

«Օրինակ նույն օրեոպլազման, որն առաջացնում է չբերություն կամ վիժումներ, անցնում է սեռական հարաբերությունների ժամանակ:

Հետո մոտ մեկ շաբաթ սկսում է հաճախամիզություն, նմանվում է ցիստիտի, բայց ցիստիտ չի ու 5-6 օր հետո անցնում է եւ մարդն իրեն լավ է զգում:

Այդ թվացյալ առողջ վիճակը բերում է նրան, որ բժշկի չեն գնում, հետ տեսնում են, որ մեկ ամիս, երկու, երեք, մեկ տարի է երեխա չկա:

Գալիս են բժշկի, պարզվում է այդ հիվանդությունն ունեն», – նշում է Պողոսյանը:

Գաղտնիք չէ, որ սեռավարակների տարածման միջոց են հանդիսանում նաեւ լողավազաններն ու շոգեբաղնիքները:

Այսօր որքան էլ խոսվում է լողավազանների սանիտարահիգիենիկ լավ վիճակի, հաճախակի ու տարբեր հավելումներով ջուրն ախտահանելու մասին, միեւնույն է վարակի տարածման դեպքեր դեռ գրանցվում են:

«Երկու կույս աղջիկներ դիմել էին մեզ, պարզվել էր երկուսն էլ նույն վարակն ունեին եւ երկուսն էլ հաճախում էին նույն լողավազանը:

Լողավազանները գուցե մշակվում են, բայց սաունաները` ոչ:

Իրենց փոքր լողավազաններում չեն ավելացնում քլոր, որովհետեւ եթե տաք մարմնով մտնես այդ լողավազան, մարմինդ պետք է սկսի ծակծկել, այ հենց այդ ժամանակ էլ ինֆեկցիաները սկսում են տարածվել»,- նշում է Պողոսյանը:

ներկայիս սերնդի

Պողոսյանի խոսքով, անպտղության երկրորդ կարեւոր պատճառը սթրեսն է, իսկ սթրեսի առաջացման պատճառները շատ են` սկսած կենցաղից, վերջացրած միջանձնային հարաբերություններով:

Բժշկի աչքից չի վրիպում նաեւ երիտասարդների այսօրվա հագուկապը:

Բնական կտորներից, ավելի ազատ ու հարմարավետ հագուստների փոխարեն, երիտասարդները նախապատվությունը տալիս են նեղ զգեստներին:

Բժշկի խոսքով, անպտղության մեղքի իրենց բաժինն ունեն այսօրվա նորաձեւ համարվող տաբատներն ու կարճ բլուզները:

Բժիշկը նշում է, որ եթե սեռավարակների ժամանակ տղամարդկանց բուժելը հեշտ է, ապա կանանց դեպքում նույնը ասել չի կարելի:

«Սեռավարակները տղամարդկանց մոտ խփում են սերմին, բայց երբ հանում ես վարակը, սերմը վերականգնելը շատ հեշտ է:

Իսկ կանանց մոտ դրանք առաջացնում են շատ փոփոխություններ. սկսվում են բորբոքային պրոցեսներ, ձվարանի ֆունկցիայի խախտում:

Դրա համար ես կողմ եմ, որ նախօրոք ստուգվեն:

ներկայիս սերնդի

Օրինակ, երբեմն հանդիպում եմ մարդկանց, որ գալիս ու ասում են, որ մինչեւ ամուսնանալը ցանկանում են ստուգվել:

Գիտեք այդ ժամանակ ցանկանում եմ իրենց գրկեմ, համբուրեմ, առանց գումարի այդ բոլոր լաբորատոր ստուգումները թույլ տամ»,- նշում է Պողոսյանը:

Պողոսյանը վստահ է` առողջ զավակ ունենալու լավագույն պայմանը նախապես սեփական առողջության մասին մտածելն է.

«Առաջին հերթին պետք է առողջ ապրելակերպով ապրել, պետք է հագնվել ըստ սեզոնի, պետք է զբաղվել սպորտով:

Որովհետեւ առաջին հերթին ապագա երեխայի համար մաման պետք է լինի առողջ, պապան պետք է լինի առողջ»:

Աղբյուր՝ azatutyun.am

19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը Ռուսաստանից
Ամենադիտված