Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն...
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական Trend-ի փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և Ադրբեջանի միջազգային ճանաչված սահմանների հիման վրա, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նիստում:
Որքան շուտ Հայաստանը գիտակցի այդ իրականությունը և դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այնքան արագ կլուծվի հակամարտությունը, ասել է Մամեդյարովը:
Հայաստանը, խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի բոլոր պարտավորությունները, շարունակում է ադրբեջանական տարածքների օկուպացիան: Հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի մասնակցությունը իմիտացիա է, ասել է նախարարը:
Ադրբեջանը չի կարողանում օգտվել օկուպացված տարածքների տնտեսական պոտենցիալից, ասել է նախարարը:
Ադրբեջանի արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել հակամարտության հումանիտար հետևանքների վրա, նրա խոսքով՝ այնքան ծանր, որ պահանջում է անմիջական լուծում:
«Շուրջ միլիոն ադրբեջանցի, արդյունքում դառնալով հայկական ագրեսիայի փախստական, զրկվել են մարդու հիմնական իրավունքներից և ազատությունից: Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի իրականացրած քաղաքականությունը և անօրինական գործունեությունը զրկում է հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարներից և անմիջականորեն ստեղծում անվտանգության և կայունության սպառնալիք»,- ասել է նա:
Մամեդյարովի խոսքով` Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը ադրբեջանական տարածքներում ցանկացած պահի կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, բախումների և դա հակամարտության գոտում էսկալացիայի ստեղծման գլխավոր սպառնալիքն է:
Խոսելով այս տարվա ապրիլյան դեպքերի մասին՝ Մամեդյարովն ընդգծել է, որ հայկական զինվորականների հարձակումը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ զոհերի, քաղաքների, գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման:
Ադրբեջանը Հայաստանից սպասում է դադարեցնել իր ռազմական ներկայությունը օկուպացված տարածքներում և բարի կամքով սկսել հարցի քաղաքական լուծման բանակցություններ, ասել է նախարարը:
Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել հակամարտության լուծման և տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման համար, ասել է Մամեդյարովը: