Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնասպան է եղել զորքի առաջ, ու զորքը լռե՞լ է. սուգ ու ցասում Հայթաղ գյուղում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր Արմավիրի Հայթաղ գյուղում հրաժեշտ էին տալիս Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանին: Նա մահացել է ուսումնական զորամասում հունվարի 30-ին: Առանց քննության ժամեր անց ինքնասպան է պիտակավորվել է քննչական մարմնի կողմից, և սուգն ու ցասումը միահյուսվել էին:

Գյուղում իրարանցում էր: Մարդիկ բարկացած հարձակվում էին, հարցախեղդ էին անում զինկոմիսարիատի ներկայացուցիչներին: Նրանք, ինչպես կարգն է, եկել էին տղայի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու, բայց կարկամած քարացել էին Հայթաղի զայրացած բնակիչների առաջ: Բառեր չէին գտնում նրանց ասելու, կամ էլ նրանց հրահանգված էր լռել:

Իսկ հարցերը շատ էին՝ ինչպես եղավ, որ մեր տղան ինքնասպան եղավ, ո՞ւմ հետ է խնդիր ունեցել, ո՞վ է հորինել ինքնասպանության մասին հեքիաթը, ինչպե՞ս կարող է մարդը մի ձեռքով ավտոմատը վերևից կրծքին պահած, ինքնասպան լինել, արձակելով երկու կրակոց:

Ըստ նախնական տեղեկության, որը շրջանառվում է, Վահրամ Ավագյանը երկու անգամ է կրակել իր վրա: Առաջին անգամ մենահատ կրակոց է արձակել, երկրորդ անգամ՝ ավտոմատ: Դա տեղի է ունեցել մարդաշատ վայրում: Զորամասի հրամանատար Նիկոլայ Մխիթարյանը Forrights.am-ին հայտնեց, որ Վահրամ Ավագյանն ինքն իրեն սպանել է ուսումնական զորամասում, մի կողմ հեռանալով:

Այդ ժամանակ տարածքում 30-35 զինծառայողներ կային: Սա, թերևս, այս ողբերգական պատմության ամենաանհասկանալի ու անհավանական կետն է, ու եթե իրոք, այդպես է եղել, եթե զինվորներից ոչ մեկը չի փորձել խանգարել նրան, նշանակում է՝ մենք չունենք բանակ:

«Ի՞նչ ինքնասպանություն, գլուխը կերել են: Գաղութ են սարքել, ներքին կարգով գործ են անում, մեկին պետք է բռնեն դատեն, որ վերջ տան էս ինքնասպանություններին», — բղավում էին բարկացած տղամարդիկ:

Վահրամ Ավագյանի մահվան լուրը տարածվեց հունվարի 30-ին: Քննչական կոմիտեն հայտնեց. «Հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմաններում ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»:

Քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝  «Ինքնասպանության հասցնելը»:

Հարազատներին այս վարկածը վիրավորում է: «Իմ տղայի դեպքից մի օր առաջ ասեցին, էս ինչ թվին ծնված երեխա՝ ինքնասպան, դրանից հետո՝ էլի մի երեխու մասին ասին՝ ինքնասպան, հիմա էլ իմ տղան, տենց բան լինո՞ւմ ա», — հարցնում  է մահացածի մայրը՝ Նվարդ Ավագյանը: Նա պատմում է, որ որդին մահից մի քանի րոպե առաջ խոսել է եղբոր հետ: «Ասում եմ, Վահան ջան, քո աղբերը սաղ սալամաթ քո հետ խոսաց, հինգ րոպեի մեջ տենց բան ա՞ պատահում»: 

Նա նաև նկատել է, որ որդու աչքի տակը կապտած է եղել, քիթը, կարծես, ջարդած լինի: Նվարդը չորս որդի ուներ: Բոլորը ծառայել են: Չորրորդը Վահրամն էր: Ծառայեց  ընդամենը 6 ամիս:

«Հեռուստաալիքներից մինչև սոցիալական ցանցեր՝ բոլորը խոսում են ինքնասպանության մասին, բայց որտեղի՞ց է այդ վարկածը: Ես ներկա եմ եղել դիահերձմանը, ես տեսել եմ, որ այդ դիրքով՝ վերևից ներքև, մարդը չի կարող ինքն իրեն սպանի», — վրդովվում է տղայի հայրը:

Բոլոր հարազատները միակարծիք էին, որ կատարվածը սպանություն է: Միաբերան պատմում էին, որ Վահրամ Ավագյանը թույլ տղա չէր, ինքն իրեն չէր սպանի, միաբերան արդարություն էին պահանջում, որի համար պատրաստ են պայքարել:  Ոմանք էլ հիշում էին եզդի զինվորին, որի համագյուղացիները օրեր առաջ ամբողջ գյուղով գնացին Նիկոլի մոտ:

Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեները
Ամենադիտված