Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև-սպիտակ Հայաստանն ապագա չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սև-սպիտակի բաժանումը և ատելության տարածումը չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը։ Հակառակը՝ ստեղծում են հեղափոխական հետցնցումների վտանգ, որոնք կարող են շրջել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և կործանարար հետևանք ունենալ, ինչպես Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։

Ժողովրդավարական երկրում չկա ներքին թշնամի, մարդիկ միմյանց վերաբերում են սիրով։ Այդ աշխարհում մարդիկ տեսակների, դասակարգերի, կաստաների, սևերի և սպիտակների չեն բաժանվում, չկան ցեղի տականք, ժողովրդի թշնամի, կեղտոտ քաղքենի (բուրժուա)։ Դրանք կիրառող ժողովուրդներն այսօր ամաչում են, որ երբեմնի քաղաքական-գաղափարական առաջնորդի դրդմամբ երբևէ այդպիսի հասարակական բաժանումների են ենթարկվել և ատել, կոտորել ու ցեղասպանել են միմյանց։

Համընդհանուր բարոյական նորմն այսօր հավասարությունն է։ Մարդը բարձրագույն արժեք է, անկախ ծագումից, սեռից, դավանանքից, համոզմունքից, մաշկի գույնից և այլն։ Եվ մարդու կամ մարդկանց խմբի հասցեին վիրավորական արտահայտությունը վիրավորում է ամբողջ ժողովրդի ինքնասիրությունը։ Ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հասարակության մի մասին «շնաբարո դուրսպրծուկներ» կամ «ժողովրդի լավատեսությունը ծծող շնագայլեր» անվանելը բողոքի ալիք է բարձրացնում, որովհետև ընկալվում է որպես վիրավորանք ուղղված ոչ թե հասարակության որևէ անդամին, այլ հասարակությանը։ Եթե այդպես չի լինում, ապա պետությունը ժողովրդավարական չի, կամ այդ բնորոշումները ժողովրդին չեն ուղղված, այլ ինչ-որ հորինված երկրի հորինված արարածներին։

Ցանկացած աշխատանք ու գործ որոշակի սևեռում է պահանջում։ Եթե հմտությունն ու գիտելիքը բավարար չեն, ուղենշային բարոյական նորմ և արժեք չկան, ապա սևեռման միակ գործիքը մնում է ատելությունը։ Երբ քաղաքական գործիչը չունի բավարար գիտելիք, կամք առաջադրված խնդիրը լուծելու համար և վախենում է, որ կձախողվի, ապա դիմում է վիրավորանքի, գեներացնում ատելություն, որ սևեռվի խնդրի ուղղությամբ և իր վրա սևեռի լսարանը։

Հանրաքվե լինում է շատ երկրներում։ Եվ ընտրության հարց է ոչ միայն հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասելը, այլ դրան գնալու ընթացքը։ Եթե այն ընթանում է ատելության մթնոլորտում, սև-սպիտակի, տեսակի, տականքի և հակաքաղաքկրթական նմանատիպ բաժանումներով, ապա այդ ընտրությունը ժողովրդավարական չի համարվում և վիճարկվում վաղ թե ուշ։ Սա նկատի ունենալով, պետք է հրաժարվել հիստերիկ հեղափոխականությունից, առաջնորդվել ժողովրդավարական բարոյական նորմերով, ընտրել արժեքահեն պետականավարման ընթացք և, ամենակարևորը՝ հարգել մարդուն որպես արժեք։

Թաթուլ Մկրտչյան

 

Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»
Ամենադիտված