Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի այս ամենը Ալիևի համար. մենք հիշում ենք «արաբական գարունը». Ալեքսեյ Մարտինով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Ադրբեջանում Սահմանադրության փոփոխման և Իլհամ Ալիևի՝ երկրում իր իշխանությունը երկարաձգելու, դիկտատուրան ամրապնդելու ձգտման մասին:

– Պարոն Մարտինով, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանում տեղի ունեցող սահմանադրական հանրաքվեի մասին, կանցնե՞ն արդյոք այդ փոփոխությունները, և սա ի՞նչ քաղաքական ենթատեքստ ունի:

– Նախ և առաջ, կարծում եմ, որ հանրաքվեն կկայանա, և ամենայն հավանականությամբ Ադրբեջանի Սահմանադրությունը կփոխվի: Երկրորդ՝ Սահմանադրության նոր խմբագրումն, անշուշտ, իշխանության լուրջ կենտրոնացում է ոչ թե պարզապես նախագահի, այլ կոնկրետ մարդու ձեռքում. մենք հասկանում ենք, թե ում համար է փոխվում Սահմանադրությունը: Անկասկած, սա շատ լուրջ ոտնձգություն է ազատությունների, ժողովրդավարական ինստիտուտների և սկզբունքների նկատմամբ, որոնց մասին ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչներն այդքան սիրում են խոսել տարբեր տեղերում և տարբեր առիթներով: Ադրբեջանի բնակիչները կողմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին, քանի որ մտահոգված են տարածաշրջանի անկայունությամբ և իրենց ապագայով: Մարդիկ պատրաստ են զոհաբերել ժողովրդավարությունը և ազատությունը հանուն այն հույսի, որ ապագայում իրենք անվտանգ կլինեն: Ահա և վերջ:

– Ինչպիսի՞ Ադրբեջան կտեսնենք այս փոփոխությունների իրականացումից հետո: Այս երկիրը շարժվում է տոտալիտար ռեժիմի ամրապնդման ուղղությա՞մբ:

– Ես հասկանում եմ ձեր հարցը, բայց ես Ադրբեջանում ամենաքիչը կուզենայի տեսնել իսլամիստական, կրոնական բնույթի ինչ-որ բան: Այո, կրկնում եմ՝ սա ոտնձգություն է ազատությունների նկատմամբ: Շատերն այսօր խոսում են Ալիևի վոժդիզմի մասին, ասում են, որ նա այս փոփոխություններով վերածվում է միապետի և այլն, և այլն, բայց եթե Ադրբեջանի քաղաքացիներին այդպես ապրելը դուր է գալիս, թող այդպես ապրեն, բայց դա թող սպառնալիք չլինի հարևան երկրների և ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ ընդհանրապես դա իրենց սուվերեն ընտրությունն է: Աստծու սիրուն, թող ապրեն այնպես, ինչպես իրենց է դուր գալիս:

– Այս փոփոխությունները Ադրբեջանում, Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության և հատկապես Հայաստանի հետ հակամարտության տեսանկյունից:

– Գիտեք, մի կողմից՝ ես հասկանում եմ տագնապը Հայաստանում, որովհետև իշխանությունը Ադրբեջանում կենտրոնանում է մի մարդու ձեռքում անորոշ երկար ժամանակով, և այդ մարդու անունը կապված է երկու հարևան պետությունների հարաբերությունների պատմության տհաճ և ողբերգական էջերի հետ, բայց մյուս կողմից՝ կարծում եմ, որ ամբողջ տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր է այն, եթե տեսանելի ապագայում Ադրբեջանում տեղի ունենա իսլամական հեղափոխություն, և իշխանության գան իսլամիստները՝ նույն «Իսլամական պետության» նման: Այդպիսի վտանգ եղել է և կա մինչ օրս: Այդ ժամանակ արդեն հայտնի չի, թե ինչով ամեն ինչ կվերջանա, և ողջ Ադրկովկասը կդառնա պատերազմի օջախ: Բավական է նայել, թե ինչ եղավ Սիրիայի հետ մի քանի տարվա ընթացքում, որպեսզի պատկերացնեք և չուզենաք այդպիսի սցենար՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունեք:

– Եթե այս հարցն ունի գլոբալ ասպեկտներ, ապա ինչպե՞ս կվերաբերվեն տարածաշրջանային գերտերությունները այս փոփոխություններին Ադրբեջանում, որովհետև Ալիևը փաստորեն ձգտում է ամրապնդել իր ռեժիմը և ապահովել իր միանձնյա իշխանությունը երկար ժամանակով:

– Պիտի հասկանանք, որ այսպիսի իշխանությունը, որը սահմանափակված չէ ժամանակով և այլ՝ օրինական արգելքներով, միշտ ունի նաև հակառակ կողմը. դա պատասխանատվությունն է, որը ոչնչով սահմանափակված չէ, այսինքն՝ նա պատասխան է տալիս ամեն ինչի, Ադրբեջանի ամեն մի քաղաքացու ճակատագրի համար: Այդ իմաստով դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի այս ամենը Ալիևի համար, քանի որ եղել են նախադեպեր, դեպքեր ոչ վաղ անցյալում. մենք հիշում ենք «արաբական գարունը» և այն, ինչ եղավ Լիբիայի հետ և այլն: Այնպես որ՝ դիկտատոր դառնալու ձգտումը միշտ շատ վտանգավոր է և միշտ ունի շքահանդեսի մեդալի հակառակ կողմը:

Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված