«Մատենադարանի» աշխատակցուհիները դժգոհ են իշխանությունների աշխատանքի մեթոդներից
ՄՇԱԿՈՒՅԹԱրհմիության և Հին հայկական ձեռագրերի «Մատենադարան» թանգարան-ինստիտուտի փոխգործակցությունը ցույց է տալիս, որ չնայած այն բանին, որ հեղափոխությունից հետո հայտարարվել էր օրենքի գերակայության ձեւավորման մասին, իրավիճակը չի փոխվել շատ կառույցներում, հատկապես` միջին օղակներում, եւ հանցավոր համագործակցությունը շարունակվում է: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մատենադարանի» աշխատակցուհի Գայանե Այվազյանը` պարզաբանելով, որ, մասնավորապես, խոսքն իրենց հաստատության մասին է:
Ըստ նրա, ղեկավարությունը` ի դեմս նոր Հոգաբարձուների խորհրդի, Կանոնադրությունը փոխելու նախաձեռնություն էր ձեռնարկել, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, քանի որ արձանագրությունը ստորագրվել էր 10 հոգու կողմից, իսկ այն ընդունելու համար անհրաժեշտ է 13 անդամի ստորագրությունը: «Դրանից հետո ապօրինի ընդունված փաստաթուղթը ներկայացվել է պետական ռեգիստր: Այս կապակցությամբ մենք դիմել ենք Գլխավոր դատախազություն, որը, նախաքննություն անցկացնելու փոխարեն, զբաղվում է հանցագործությունը կոծկելով»,- նշեց Այվազյանը:
Նա պարզաբանեց, որ ոստիկանությունից նամակ էր ստացվել գործ հարուցելը մերժելու վերաբերյալ, որը կբողոքարկվի: «Պետական համակարգում, ըստ էության, փակ ցիկլ է գործում, եւ ուր էլ որ գնա դիմումը կամ նամակը, պատասխանը գալիս է միեւնույն մարմնից եւ, ընդ որում` առանց հիմնավորումների»,- ընդգծեց ինստիտուտի աշխատակիցը:
Գայանե Այվազյանը հայտարարեց, որ արհմիության գործունեությունից ի վեր դրա անդամներին հաջողվել է վերականգնել գիտաշխատողների արձակուրդային օրերը, որոնք 2015 թվականի Կառավարության որոշմամբ ոչ թե տարվա ընթացքում 28 օր են կազմում, այլ` 35, բացի այդ, հաջողվել է հասնել աշխատանքային պայմանների բարելավման: «Այս ամենի ֆոնին նույնիսկ աշխատանքից հեռացման սպառնալիքներ են եղել իմ հասցեին, սակայն արհմիության անդամներiն այդքան էլ հեշտ չէ աշխատանքից հեռացնել»,- եզրափակեց նա:
«Մատենադարանի» աշխատակցուհի Ալլա Խառատյանը, իր հերթին, շեշտեց, որ արհմիության անդամների եւ ինստիտուտի ղեկավարության բոլոր հանդիպումներն անցել են լարված մթնոլորտում, ինչը պայմանավորված էր դժգոհությամբ չկարգավորված խնդիրներներ բարձրացնող մարմնի առկայությամն կապակցությամբ: