Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձնից ներողություն խնդրեր. կուրթանեցի տղա (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Լոռու մարզի Կուրթան գյուղում «Հպարտ քաղաքացու» անձնագրի բաժանման ընթացքում աղետի գոտու բնակիչը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով օժանդակել իրեն տնակից դուրս գալու և բնակարան ձեռք բերելու հարցում։ Փաշինյանի պատասխանը կոշտ ու կոպիտ եղավ. «առողջ տղա ես, չես ամաչում, եկել տուն ես ուզում, ոտք ու ձեռք ունես, գնա ինքդ աշխատի, ստեղծի»։ Վարչապետի արձագանքը քննարկման առիթ էր դարձել համացանցում։

 

Քիչ առաջ, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ միջադեպին և իր սխալ արարքի համար ներողություն խնդրեց  Մեխակից և ՀՀ քաղաքացիներից․

  

 

Խոսելով վարչապետի արձագանքի մասին, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մեխակն ասաց, որ դրանից իրեն վատ է զգացել․ «Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձանից ներողություն խնդրեր»,- նշեց կուրթանեցի տղան՝ նշելով, որ այս պահին իրենց տուն է այցելել ԱԺ պատգամավոր, վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը։

Կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանն ասաց, որ այն օրը վարչապետի արձագանքից անակնկալի է եկել, չէր սպասում նման վերաբերմունքի, դրա համար էլ չկարողացավ լիարժեք ներկայացնել իրավիճակը․ «Սխալը ես էի, պապանձվեցի, ամաչեցի, չկարողացա խոսել։ Ֆեյսբուքներում ինչ ասես՝ գրում են իմ հասցեին, ասում են՝ «այ բոմժ», բայց չեն հասկացել, թե ես ինչ էի ուզում ասել։ Երբ վարչապետը սկսեց ջղայնանալ, ես էլ ձայն չհանեցի, այդ պահին վիրավորվեցի, բայց դե վիրավորվեմ-չվիրավորվեմ, միևնույն է՝  բան չի փոխվելու»,- ասաց Մեխակը։

Նա նշեց, որ իրենք երկրաշարժի հետևանքով տուժել են ու տեղափոխվել Կուրթան, բայց պետությունն իրենց չի փոխհատուցել և որևէ ձևով չի աջակցել։ Տնակում ապրում են 10 հոգով․ ծնողները, կինն ու երեխան, եղբոր ընտանիքը։ «Երեխաս 2,5 տարեկան է, հենց այս պահին հիվանդանոցում ենք, վատառողջ է։ Ես էլ առողջական խնդիրներ ունեմ․ ողնաշարիս 2 գրիժա ունեմ, թոքաբորբ, բրոնխիտ եմ, մի թոքս բորբոքված ա, երիկամի խնդիր ունեմ։ Երանի առողջություն ունենայի, աշխատեի, ինձ էլ հաճելի չէր, որ վարչապետին տենց բան ասեի։ Ստիպված թեթև գործեր եմ անում, մեկի համար գնում խոտ եմ բարձում, կարտոշկա հանում, որ 3000, 4000 տուն բերեմ, ապրենք։ Ուրիշ գործ չեմ կարա անեմ։ Ժամանակին Ռուսաստան էի գնում, ռեմոնտի գործ էի անում, բայց ամեն անգամ խաբվում էի։ Աշխատել, մի հատ կով եմ ստեղծել, որ երեխեքին կաթ լինի։ Տան պայմաններն էլ էն չեն, մի մասը գետնին ա քնում, մի մասը եսիմ որտեղ, խոնավ տնակում ապրում ենք»,- նշեց նա։

Իրապես, Մեխակի ընտանիքն ապրում է տնակի 2 փոքր սենյակում՝ խոնավ ու հարմարություններից զուրկ։ Տան ծածկն ու պատերն այնքան անբերակարգ են, թվում է՝ ուր որ է կփլվեն։

Սոնա Հարությունյան

     
 

 

28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ Հայաստանում
Ամենադիտված