Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Իրանից Ադրբեջան վերադարձած կինը մեկուսացվել էր, որի կյանքը փրկել չի հաջողվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ադրբեջանի քաղաքացուհին վերադարձել էր Իրանից և գտնվում էր կարանտինի մեջ: Նրա մոտ հայտնաբերվել էին կորոնավիրուսի ախտանշանները: Նա կարանտինի մեջ էր, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց»,- ասել են Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբում:
Ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 15-ի: