Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի զիջում. Հայաստանի պատասխանը` Լավրովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ներկայիս ակտիվացմանը, այսօր ասել է․ «Չի կարելի հաշվի չառնել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որն արդեն երեք եռակողմ պայմանագիր է խախտել։ Ապագա բանակցային գործընթացը, որպես մեկնակետ, կունենա հետեւյալ դրույթները` նախ` անհրաժեշտ է դադարեցնել կրակը, որովհետեւ երբ կրակում են, անհնար է բանակցություններ վարել: Երկրորդ` անհրաժեշտ է հաշվի առնել, որ մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հրաժարվում է սեփական միջազգային պարտավորություններից: Նշանակում է` ապագայում եւս որեւէ փուլում նրանք կարող են հրաժարվել իրենց ստորագրություններից»։

Քոչարյանն, այսպիսով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարելիք երկօրյա այցին ընդառաջ հստակեցնում է բանակցությունների շարունակման հետ կապված` հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` փաստորեն, այս պահին կարգավորման սկզբունքների, մեխանիզմների շուրջ բանակություններն անհնարին են: Այսինքն` հայկական կողմը մերժում է այս փուլում իր կողմից որևէ զիջման ակնկալիքի վրա հիմնված հնարավոր առաջարկ։

Երևանի դիրքորոշումը կառուցվում է երեք կոնցեպտուալ կետերի վրա։ Առաջին՝ ապրիլի քառօրյա պատերազմը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական առումով իրավիճակ է փոխել՝ անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բնագծերը փոփոխության չեն ենթարկվել։ Եվ իրավիճակի այդ փոփոխությունը չի կարող հաշվի չառնվել հետագա բանակցություններում։

Երկրորդ՝ հայկական կողմը կարգավորման շուրջ բանակցությունների մեջ չի ուզում մտնել, քանի դեռ հրադադարի ռեժիմն ամբողջությամբ վերականգնված չէ։ Պետք է ենթադրել, որ Երևանի հիմնական ակնկալիքը Ադրբեջանի կողմից ծանր հրետանին, զրահամեքենաները և պահեստային ուժերն առաջնագծից ետ քաշելն է։ Երևանը հասկացնում է, որ չի պատրաստվում բանակցել հրանոթների փողերի ճնշման և նոր ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը Բաքուն ակնհայտորեն կիրառում է որպես բանակցությունների վրա ներգործելու դիվանագիտական-հոգեբանական միջոց։

Երրորդ՝ որևէ բանակցություն անիմաստ է, քանի որ Բաքուն իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները չի կատարում։ Որևէ երաշխիք չի կարող լինել, որ կարգավորման որևէ փուլում, ընդհուպ` խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, Բաքուն կրկին չի հրաժարվելու իր պարտավորություններից և նոր ռազմական ագրեսիայի չի դիմելու` ներկայացնելով այլ պահանջներ։ Այս կետով հայկական կողմը նաև կասկածի տակ է դնում հաստատվելիք խաղաղությունը երաշխավորելու, միջազգային իրավունքի շրջանակներում ապահովագրելու` միջազգային հանրության և Ռուսաստանի կարողությունը։ Շավարշ Քոչարյանի ուղերձի ենթատեքստն այս առումով հետևյալն է` մինչև Ադրբեջանի սանձերը չքաշեք, հայկական կողմը ներկայիս ստատուս քվոյից շեղման որևէ քայլի չի գնալու։

Փաստորեն, Լավրովի այցից առաջ Երևանը զգալիորեն և կտրուկ կոշտացնում է իր դիրքորոշումները։ Դեռ ապրիլի 8-ին, երբ ղարաբաղյան արյունալի էսկալացիայից հետո առաջին անգամ Լավրովը Բաքվում հայտարարեց կարգավորման չափազանց մոտ լինելու, սեղանին գտնվող կարգավորման մի քանի տարբերակների և կողմերի միջև բանակցային նոր գործընթաց սկսելու մասին, ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքեց, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունները շարունակել մադրիդյան սկզբունքների՝ 2011թ․ մոդիֆիկացված «կազանյան փաստաթղթի» համատեքստում։ Օրեր անց այս միտքը Հանրային հեռուստաընկերությամբ կրկնեց նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ, բացի կազանյան փաստաթղթից, մնացած բոլոր տարբերակները, որպես մերժված կամ ձախողված, ի պահ են տրվել ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին։ Հիմա, փաստորեն, Երևանը հասկացնում է, որ անգամ դա քննարկելն է համարում ժամանակավրեպ։

Պետք է ենթադրել, որ հայկական կողմի դիրքորոշման այսպիսի կտրուկ շրջադարձի վրա ազդել են մի քանի գործոնները։ Առաջինը, բնականաբար, զորքերն առաջնագծից չհեռացնելու` Ադրբեջանի համառությունն է։ Պատերազմի սպառնալիքի տակ բանակցությունները կարող են լինել ոչ թե փոխզիջումների, այլ միակողմանի զիջումների տրամաբանության մեջ, որին հարմարվելը հայկական կողմի համար ինքնասպանություն է։

Երկրորդ՝ Լավրովի այցից առաջ Կրեմլն իսկական տեղակատվական-քարոզչական հարձակում սկսեց Երևանի ուղղությամբ՝ տեղեկատվական արտահոսքի մեթոդով շրջանառության մեջ դնելով ԼՂ հիմնահարցի կարգավորման Մոսկվայի պլանը, որի ողջ իմաստը երերուն խաղաղության խոստման դիմաց այս փուլում հայկական կողմից նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանների մի մասը Ադրբեջանին հանձնելն էր՝ ԼՂ կարգավիճակի որոշման հարցը փաստացի լղոզելու միջոցով։ Մոսկվան, այդպիսով, փորձեց Երևանին նախապատրաստել Լավրովի այցով պայմանավորված ճնշումներին՝ թերևս ակնկալելով, որ ՀՀ իշխանությունները կսկսեն իրենց հերթին հայաստանյան և ղարաբաղյան հասարակությանը նախապատրաստել տարածքային զիջումների անխուսափելիությանը։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Հակառակը՝ Երևանը պաշտոնապես հաստատեց, որ պատրաստվում է ոչ թե գլուխը կախ լսել ՌԴ արտգործնախարարին, այլ նրանից բացատրություններ ստանալ ԼՂ հարցում և հատկապես ապրիլյան պատերազմի շրջանում Մոսկվայի դրսևորած՝ դաշնակցային հարաբերությունների տրամաբանության մեջ չտեղավորվող, ընդհուպ` դավադրական վարքագծի կապակցությամբ։

Երկու օր առաջ ռուսական ՌԻԱ «Նովոստի» գործակալության հետ զրույցում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշել էր. «Սերգեյ Լավրովի այցը Հայաստան լավ առիթ կհանդիսանա` շարունակելու ապրիլի սկզբին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների առնչությամբ ՌԴ մոտեցումների վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև բանակցային գործընթացի հեռանկարների դիտարկումը, որի էությունը, անկասկած, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»։ Հակոբյանը նաև նշել էր, որ Երևանը և Ստեփանակերտը մշտապես աջակցություն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումներին, ինչով դժգոհություն է հայտնել բանակցություններն առանձին տնօրինելու և ուղղորդելու, դրանով ՄԽ եռանախագահության ֆորմատն արժեզրկելու` Մոսկվայի ներկայիս ուղեգծի կապակցությամբ։

Մոսկվա-Երևան տեղեկատվական-քարոզչական այս փոխհրաձգությունը ցույց է տալիս, որ Երևանում չափազանց դժվար խոսակցություն է սպասվում Լավրովի հետ։ Ողջ հարցն այն է՝ արդյո՞ք հայկական կողմը փակ դռների ետևում էլ կգործի` իր հրապարակային կոշտ մոտեցումներին համապատասխան:

Գևորգ Դարբինյան

 

Նյութի աղբյուր - Yerkir.am

Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերըԻրանի հարվածից Ալիևը դողէրոցքի մեջ է․ Իսրայելի հատուկ ուժերն Արցախում են․ Արմեն Այվազյան. Life Armenia (տեսանյութ)Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր«Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից ՄասիսՀայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն ԽաչատուրյանՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետՈւկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստինԻսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտիԻսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակիԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆՎերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկումՓաշինյանը Մոսկվայում է․ Ովքեր էին դիմավորում օդանավակայանում15-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿՊուտինը Թուրքմենստանում կհանդիպի Իրանի նախագահի հետՄիրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձելՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ ՈւշակովՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՊարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. 1 անձ կալանավորվել էՇուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերԷներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտելԻրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». TasnimԻնչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարումՆիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինի
Ամենադիտված