ԱԺ-ն շարունակում է իր արտահերթ նիստը. Աղմկահարույց նախագծերը քննարկվում են 2-րդ ընթերցմամբ (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 31-ին շարունակում է իր արտահերթ նիստը: Այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն աղմուկ հանած օրինագծերը, որոնք վերաբերում են հեռախոսազանգերի միջոցով մարդկանց տեղորոշելոն, խոսակցության ժամանակը ֆիքսելուն եւ այլն:
Օրակարգում են հետեւյալ հարցերը.
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: