Հայաստան զենքի մատակարարումն սկսված է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումները Հայաստան սկսվել են. երեկ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։
Անդրադարձ է եղել նաեւ «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքին։
Այս իմաստով էլ դեսպանը նշել է. «[«Իսկանդեր»-ի վաճառքը] նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն։ [Սա նշանակում է նաեւ, որ մեր երկրների հարաբերությունները] դաշնակցային են ու եղբայրական։ [Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին], ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է, եւ այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները։ Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»։
Հիշեցնենք, որ 200 միլիոն դոլար վարկի համաձայնագրի շրջանակներում՝ Հայաստանը գնելու է համազարկային կրակի ռեակտիվ՝ «Սմերչ» համակարգեր, ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգեր, 9M113Ծ կառավարվող հրթիռներ եւ այլն։
«Չորրորդ իշխանություն»