Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանաքեռում շիզոֆրենիկ տաքսիստը սպանել է կնոջը՝ «սիրեկանների» տեսիլքների պատճառով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվեց 2015 թվականի հուլիսի 4-ին Քանաքեռում Հայկանուշ Ս.-ի սպանության գործով քննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 119 հոդվածով՝ դիտավորյալ սպանության, ինչպես նաև սպանությունից առաջ պարբերաբար կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, կնոջը խոշտանգելու մեղադրանքներ էին առաջադրվել Հայկանուշ Ս.-ի ամուսնուն՝ Վահան Կ.-ին:

Նախաքննական մարմինը Վահան Կ.-ի նկատմամբ նշանակել էր դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացությամբ Վահան Կ.-ի մոտ հայտնաբերվել է շիզոֆրենիա, պարանոիդ ձև:

Համաձայն դատահոգեբուժական փորձաքննության՝ հանցավոր արարքները Վահան Կ.-ն կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Այդ ապրումները նրան զրկել են իր գործողությունների համար հաշիվ տալու ունակությունից:

Ըստ եզրակացության՝ Վահան Կ.-ն բարձր սոցիալական վտանգավորություն է ներկայացնում: Խորհուրդ է տրվել նրան հարկադիր բուժել հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունքում:

Վահան Կ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Ընդհանուր իրավասության դատարանը քննեց անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Վահան Կ.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ըստ գործի տվյալների՝ սպանությունը կատարվել է 2015 թվականի հուլիսի 4-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 45-ի սահմաններում:

41-ամյա Վահան Կ.-ն և Հայկանուշ Ս-ն ամուսիններ էին, ապրում էին Քանաքեռում: Համատեղ ամուսնական կյանքում 2 դուստր ունեն, մեկը չափահաս, մյուսը՝ անչափահաս:

Վահան Կ.-ն մինչև կնոջ սպանությունը երբևէ որևէ հոգեբուժարանում բժշկական հետազոտում չի անցել, նույնիսկ հարազատները չեն իմացել, որ նա հոգեկան հիվանդություն ունի, այն էլ՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:

Վահան Կ.-ն մշտապես անհիմն խանդել է կնոջը, խանդի հողի վրա կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել: Ըստ երևույթին հիվանդության սրացման հետ կապված՝ նա առավել ագրեսիվ է դարձել կնոջ սպանությունից մոտ մեկ ամիս առաջ, իսկ սպանությունից երկու շաբաթ առաջ նա համարյա ամեն օր ծեծի է ենթարկել կնոջը:

Տուժող կինն աշխատել է կարի ֆաբրիկայում, գործընկերների ու մտերիմների կողմից նա բնութագրվում է որպես աշխատող, խելոք, պարկեշտ կին, ով պարբերաբար ենթարկվելով ամուսնու խոշտանգումներին, լռել է, երբևէ ոստիկանություն չի դիմել: Ճիշտ է, ասում են՝ ամուսինները մի անգամ դիմում են ներկայացրել զագս՝ ամուսնալուծվելու խնդրով, բայց հետո դիմումը… հետ են վերցրել:

Հայկանուշը լուռ հանդուրժել է ընտանեկան բռնությունները ամուսնու կողմից ու, ի վերջո, իր համբերատարության ու հանդուրժողականության պատճառով դեպքի օրը դանակի մի շեշտակի հարվածով սպանվել է իր տան հյուրասենյակում:

Ըստ գործի տվյալների՝ Վահան Կ.-ի աչքին ամենուրեք երևացել են կնոջ «սիրեկանները»: Նրա աչքին իրենց տանից փախչող տղամարդիկ են երևացել, ու նա այդ տեսիլքներից առաջացած իր ամբողջ զայրույթը պարպել է կնոջ վրա՝ նրան անընդհատ մեղադրելով իրեն դավաճանելու համար:

Կնոջ նկատմամբ Վահան Կ.-ի գործադրած բռնություններին ականատես են եղել նաև ընտանիքի անդամները, ովքեր, սակայն, նույնպես լռել են, մինչև բանը հասել է սպանության:

Մինչև սպանությունը Հայկանուշ Ս.-ն բազմիցս ծեծվել է, նրա դիակի դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել են բազմաթիվ արյունազեղումներ գլխի, դեմքի, մարմնի այլ մասերի շրջաններում, որոնք դեպքի օրվանից ավելի վաղ էին պատճառվել: Այսինքն, եթե կինը կամ ընտանիքի անդամները բողոքեին Վահանի գործողությունների դեմ, միգուցե վերջինիս հոգեկան հիվանդությունն ավելի վաղ ախտորոշվեր, ու կինը չսպանվեր…

Վահան Կ.-ն մինչև դեպքի օրը աշխատել է: Նա իր անձնական օգտագործման «Օպել» ավտոմեքենան որպես տաքսի է վարել… Լինելով շիզոֆրենիայի պարանոիդ ձևով ագրեսիվ հիվանդ, «սոցիալական բարձր վտանգավորություն ունեցող անձ»՝ նա սպասարկել է մարդկանց, տաքսի է վարել… Ահա ինչ վտանգ է պարունակում տաքսու վարորդներին բժշկական զննության չենթարկելը, նրանց հոգեկան առողջությունն ու թմրանյութերից, հոգեմետ դեղերից կախում ունենալը չստուգելը…

Դեպքի օրը՝ գիշերով, Վահան Կ.-ն կնոջ հետ վիճաբանության մեջ է մտել հյուրասենյակում՝ կնոջը նորից մեղադրելով դավաճանության համար: Վահանը նախապես փակել է աղջիկների ննջարանի դուռը, և աղմուկի վրա արթնացած աղջիկները չեն կարողացել դուրս գալ իրենց ննջարանից: Աղջիկներից մեկը, այնուամենայնիվ, պատուհանից կարողացել է դուրս գալ, ցանկացել է մտնել հյուրասենյակ, բայց Վահանը չի թողել, ասելով, թե մորը «մորթել է»:

Վահան Կ.-ն խոհանոցային դանակով շեշտակի հարված էր հասցրել կնոջ կրծքավանդակի ձախ կեսին, վնասել էր սիրտը: Կինը վնասվածքն ստանալուց կարճ ժամանակ՝ րոպեներ անց մահացել է:

Վահան Կ.-ն նույնիսկ իրենց տուն գնացած իրավապահների մեջ կնոջ «սիրեկաններին» է տեսել… Նա ցույց է տվել շագանակագույն բռնակով խոհանոցային դանակը, որով սպանվել էր կինը, սակայն չի ընդունել, որ ինքն է սպանել, նա ասել է, թե ինքը կնոջն «օգնել է մահանալու հարցում»:

Վահանն ասել է, թե կինը ցանկացել է ինքնասպանություն գործել, դանակը կինն է դրել կրծքին, իսկ ինքը միայն այդ դանակը սեղմել է՝ «օգնելով նրան»:

Կնոջ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, սակայն, նշված է, որ նման ուժգնության հարված չէր կարող հասցվել՝ դանակը տուժողի կրծքին «սեղմելով», եղել է ուժեղ ու նպատակային հարված…

Վահան Կ.-ն նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց, նա ասել է, թե ցուցմունք կտա դատարանում՝ իր աղջիկների ցուցմունքից հետո: Աղջիկները դատարանում տվել են հորը մեղադրող ցուցմունքներ, ասել են այն, ինչ իրականում կատարվել է: Նրանց լսելուց հետո Վահան Կ.-ն զայրացել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց նաև դատարանում…

Դատարան էր ներկայացել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունքի հսկիչ Սլավիկ Գասպարյանը:

Վահան Կ.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Դավիթ Մնացականյանի միջնորդությամբ դատարանում հարցեր տրվեցին հսկիչին՝ Վահան Կ.-ի ներկա վիճակի մասին:

Հսկիչն ասաց, որ Վահան Կ.-ն օրը երկու անգամ հոգեմետ դեղեր է ընդունում: Բաժանմունքում պարզել են, որ որոշ ժամանակ Վահանը դեղերը պահել է լեզվի տակ, հետո թքել է՝ չի ընդունել անհրաժեշտ դեղերը, ինչի պատճառով նրա վիճակի սրացում է նկատվել: Ներկայումս դեղերը նրան տրվում են փոշի վիճակում, կողքին էլ նստում են՝ մինչև դեղը խմի: Իրենց բաժանմունքի հիվանդի մոտ սրացումը, ըստ հսկիչի, զգացվում է անմիջապես՝ աչքերից, շարժումներից, նույնիսկ քայլվածքից… Եթե սրացումը բավական արտահայտված է լինում, հիվանդը դեղերն ընդունում է ներարկումների ձևով:

Ըստ հսկիչ Գասպարյանի՝ ներկայումս Վահան Կ.-ն գտնվում է շատ ուժեղ հսկողության տակ: Որևէ բարելավում նրա վիճակում չի նկատվում: Հակառակը, ամռանը սրացում է եղել:

Հսկիչն ասաց, որ նման հիվանդները սովորաբար իրենց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու՝ դատարանի որոշման մասին իմանալով՝ ավելի ագրեսիվ են դառնում: Վահան Կ.-ն իրեն հիվանդ չի համարում: Նա սպասում է, որ դատարանը կորոշի իրեն հոգեբուժարանից դուրս բերելու մասին: Վահան Կ.-ն, ըստ հսկիչի, հոգեբուժարանի տաքսոֆոնից երբեմն զանգահարում է տուն՝ աղջիկների հետ խոսելու ցանկությամբ, բայց նրանք, լսելով հոր ձայնը, հեռախոսն անջատում են… Վահանը դրանից շատ է զայրանում:

Հսկիչն ասաց, թե դատարանի որոշումը Վահանին հայտնելուց հետո պիտի ավելի զգոն լինեն՝ նկատի ունենալով, որ ագրեսիան կարող է ակտիվանալ…

Ընդհանուր իրավասության դատարանը որոշեց անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Վահան Կ.-ին ազատել քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում նշանակել հոգեբուժական կլինիկայի՝ հատուկ հսկողության բաժանմունքում:

Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»
Ամենադիտված