Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 բուժաշխատող ևս վարակվել է կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված է. Երևանի քաղաքապետարան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը:

 

Առաջին գծում շտապօգնության խմբեր են՝ զինված ու պատրաստ:
«Ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել ևս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաև միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: Այս ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տարվել 1299 քաղաքացի», - նշում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Երևանի պոլիկլինիկաները ծանրաբեռնված են աշխատում դեռևս փետրվարից: Հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Աշխատում են նաև ռենտգեն կաբինետները:

Պոլիկլինիկաներում անմիջապես մուտքի մոտ տեղում չափում են մարմնի ջերմասիճանը, կորոնավիրուսին հատուկ ախտանիշներով քաղաքացիներին ուղեկցում մեկուսարան:

«Ունեինք երկու խումբ՝ արտերկրից ժամանած քաղաքացիներ և քաղաքացիներ, որոնք շփում էին ունեցել հաստատված վարակակիրների հետ: Երկու դեպքում էլ սահմանել ենք 14-օրյա հսկողություն»,-ասում է թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Առաջին օրը բժիշկները տնայց են կատարում, հետո արդեն ամեն օր հեռախոսազանգով տեղեկանում քաղաքացիների առողջության մասին, գրանցում ջերմաչափման տվյալները:

Մինչ օրս տնային հսկողություն է իրականացվել 2597 քաղաքացու նկատմամբ: Հսկողությունից արդեն դուրս է եկել 1497-ը, դեռևս հսկողության տակ է 1100 քաղաքացի:

«Նշված ժամանակահատվածում Նորքի ինֆեկցիոն է ուղեգրվել հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ թեսթը դրական է եղել, և հիվանդությունը հաստատվել է»,-ասում է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

Երևանի քաղաքապետարանը բուժանձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռք է բերել և առողջապական հիմնարկներին տրամադրել պաշտպանիչ անհրաժեշտ պարագաներ:

«Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ծրագրով Երևանի քաղաքապետարանի կողմից համայնքապատկան բուժհաստատությունների համար գնվել է 50 հազար բժշկական դիմակ, 17 հազար բժշկական խալաթ, 45 հազար բժշկական ձեռնոց և ախտահանիչ լուծույթներ: Լուծվել է նաև բուժաշխատողների տեղափոխման խնդիրը՝ այդ նպատակով ավտոբուսներ են տրամադրվել»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Որքան էլ բուժաշխատողները զգուժշավորություն են ցուցաբերում, այնուամենայնիվ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ 10 բուժաշխատող ևս վարակվել է կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված է: Վարակվելու վտանգը, սակայն, համայնքային ենթակայության բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին չի կանգնեցնում իրենց առաքելության ճանապարհին:

32 բուժաշխատող, արձագանքելով առողջապահության նախարարության կոչին, միացել է համաճարակը հաղթահարելու գործին լծված հիվանդանոցների անձնակազմերին:

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ այս օրերին վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգևատրվի. այդ նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների բոլոր աշխատակիցներն ավելի քան 130 միլիոն դրամ են հատկացրել մարտ ամսվա իրենց վարձատրությունից:
Մեզնից յուրաքանչյուրը ևս կարող է միանալ այս պայքարին իր ձևով՝ մնալով տանը և կանխելով վարակի տարածումը»:

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետ
Ամենադիտված