Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ հիվանդները շուտով ստիպված չեն լինի արտասահման գնալ ճառագայթային բուժման համար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու իրանական Varan Parto Darman ընկերությունը օգոստոսի 29-ին համագործակցության մասին Հուշագիր են ստորագրել: Հռուշագիրը ստորագրել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը եւ իրանական ընկերության տնօրեն Մոհամադ Հոջաթփանահը (Mohammad Hojatpanah):

Varan Parto Darman ընկերությունը Իրանում ամերիկյան Varian Medical Systems ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչն է, իսկ վերջինն աշխարհում առաջատարն է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության, պրոտոնային թերապիայի ու բրախիթերապիայի համար նախատեսված բուժսարքավորումների ու ծրագրային ապահովման արտադրության ոլորտում:

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում Varan Parto Darman ընկերության ներկայացուցիչ Կարեն Վարտանովը պարզաբանել է, որ Varan Parto Darman-ը նախաձեռնել է Հայաստանում Varan Armenia ընկերության ստեղծումը, որն իր հերթին լինելու է Հայաստանում Varian Medical Systems –ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ համագործակցությունը սկսվելու է կենտրոնի աշխատակիցներին Varian սարքավորումների հետ աշխատել սովորեցնելուց: Նոյեմբերին այդ նպատակով նրանք Թեհրան կայցելեն, ու այդ ամենը կազմակերպվելու է իրանական կողմի գումարներով»,- պատմել է նա: Դրանից հետո նորից իրանական կողմի ներդրումների շնորհիվ «Varan Հայաստանը» կես տարվա ընթացքում ճառագայթային թերապիայի համար նոր սարքավորումներ կստանա ամերիկյան Varian –ից։ «Սարքավորումը էժան չէ, այն մոտ 4-5 մլն եվրո արժե»,- նշել է նա։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նշել է, որ այսօր կենտրոնը վերածնվում է՝ հին շենքը վերանորոգվում է, վերազինվում ամենաարդիական սարքավորումներով: «Այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկը ճառագայթային բժշկության մակարդակի բարձրացումն է: Կենտրոնում ( այսինքն Հայաստանում) հիմա չորս սարքավորում կա, որոնցից մեկը Elekta ընկերության արտադրանքն է, որը եղածներից ամենաժամանակակիցն է: Բայց ավելի հզոր սարքավորումների անհրաժեշտություն էլ կա»- նշել է նա:

Արմեն Տանանյանի խոսքով առաջին փուլում Հուշագիրը նախատեսում է բուժանձնակազմի որակավորման բարձրացում, համատեղ գիտաժողովների կազմակերպում եւ այլն: «Երկրորդ փուլով Ուռուցքաբանության կենտրոնը կստանա Varian ընկերության սարքավորումը, որը ամբողջ աշխարհում ճառագայթային թերապիայի համար լավագույնն է համարվում, ու մեր Կենտրոնը, ինչպես այսօր հայտնեց Մոհամադ Հոջաթփանահը, վեց ամսվա ընթացքում կստանա առաջին նման սարքավորումը, իսկ եւս 3-4 ամիս հետո՝ երկրորդը»- ասել է նա:

Խոսելով այն մասին, թե ինչ դա կտա՝ Կենտրոնի տնօրենը նշեց, որ դրա շնորհիվ ուռուցքաբանական հիվանդները այլեւս ստիպված չեն լինելու բուժման համար հեռավոր ու մերձավոր արտասահման մեկնել ՝ այդ նույն Վրաստան: Իրանական կողմի հետ քննարկվել է նաեւ գների հարցը, ու ենթադրվում է որ Հայաստանում գները ամենացածրը կլինեն տարածաշրջանում: Բացի դրանից կստեղծվի հիմնադրամ, որպեսզի սոցիալապես անապահով խավերը նույնպես կարողանան բուժում ստանալ:

Իր ելույթում իրանական ընկերության ղեկավար Մոհամադ Հոջաթփանահը մի փոքր շեղվեց թեմայից ՝ նշելով որ ցավոք Հայաստանում Իրանի մասին սխալ պատկերացում կա, չնայած հարեւան երկրներ են: Այստեղ համարում են, որ Իրանը փակ երկիր է ու այնտեղ չկա ոչ մի առաջխաղացում: Մինչդեռ Իրանը բժշկության ու առողջապահության զարգացման մակարդակով տարածաշրջանի ամենաառաջադեմ երկրներից մեկն է: Իրանում օրգանների փոխպատվաստում են անում, երկիրը զարգացած դեղագործական արդյունաբերություն ունի ու Իրանում կան այն բոլոր բուժսարքավորումները, որոնք կան աշխարհում:

Ելույթների ժամանակ պարզվեց, որ այդ գործընթացը եւս մեկ մասնակից ունի ՝ Հայաստանի կուրորտաբանության ու ֆիզիկական բժշկության ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը: NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ վաղուց է ծանոթ Varan Parto Darman ֆիրմայի ներկայացուցիչների հետ: Երբ իրանական գործընկերների մոտ առաջացել է ճառագայթային թերապիայի ոլորտում Հայաստանի հետ աշխատելու ցանկություն, նրանք դիմել են Բենիկ Հարությունյանին, ու նույնիսկ առաջարկել են զարգացնել այդ ոլորտը նրա ինստիտուտում: Սակայն ինստիտուտի տնօրենը հրաժարվել է, նրանց ուղարկելով պրոֆիլային հաստատություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»
Ամենադիտված