Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ»․ Պատահական ոչինչ չի լինում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «Ընդունենք թե չընդունենք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն փաստ է, որ նա «հենց այնպես» որեւէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ նախօրեի հոդված-հայտարարությունը փոքր ինչ տարբերվում է լեւոնտերպետրոսյանական ոճից եւ որոշակի շտապողականության նշաններ են երեւում: Ըստ այդմ, հայտարարության բովանդակության հետ մեկտեղ հետաքրքիր է նաեւ այդ հայտարարության պահը։ Առաջին նախագահը խոսում է համավարակի տարածմամբ պայմանավորված պատերազմական իրավիճակից բխող թելադրանքի մասին, սակայն բնական հարց է առաջանում, որ եթե առաջին նախագահն այդքան մտահոգ էր իրավիճակով, ապա ինչո՞ւ հայտարարությամբ հանդես չեկավ ավելի շուտ, երբ հարկավոր էր խորհուրդներ տալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության պահը թերեւս հասունացած էր քաղաքական անհրաժեշտությամբ։ Սովորաբար առաջին նախագահը մեծ թվով հայտարարություններ չի անում եւ տարվա կտրվածքով դրանք կարող ենք ընդամենը մատերի վրա հաշվել։ Իսկ վերջին երկու տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հիմնական ուղղությունը գործող իշխանություններին ինչ-որ կերպ աջակցելն է եւ իր առաջ քաշած այս կամ այն տեսլականի «իրավացիությունը» ապացուցելը։ Այս անգամ եւս առիթ ստեղծվեց, որպեսզի առաջին նախագահը իր հայտարարությամբ աջակցություն հայտնի գործող իշխանություններին։ Դժվար չէ ենթադրել, որ ներկայիս իշխանություններն այնքան ծանր իրավիճակում են հայտնվել, որ առաջին նախագահի միջամտության անհրաժեշտությունն է ծագել։ Եվ խոսքը միայն կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման մասին չէ, այլ ընդհանրապես, իշխանության քաղաքական կացության: Նախ՝ Փաշինյանի վերջին ուղիղ եթերը չբավարարեց հանրության սպասելիքները, իսկ ներկայիս ֆորսմաժորային իրավիճակում հանրության ակնկալիքները կառավարությունից ավելին են, քան երբեւէ։ Եվ Փաշինյանն ուղղակի փորձեց բազմաթիվ հարցերի խուսանավող պատասխաններ տալ։ Իսկ եթե վերջինիս ֆեյսբուքյան էջում արված մեկնաբանություններից հանենք ֆեյքերի միջոցով գովերգումը, ապա պարզ կդառնա, որ իրականում դժգոհության ալիքն ահռելի է, իսկ երեքժամանոց «լայվը»՝ ձախողված։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքները մտնում են ավարտական փուլ, եւ վերջին զարգացումներից ելնելով, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի համար անակնկալ որոշել է ներկայանալ այդ հանձնաժողովի աշխատանքներին: Շատ մեծ է հավանականությունը, որ այս հանգամանքը խառնել է իշխանության հաշվարկները, իսկ հանձնաժողովի աշխատանքները չեն տալիս այն արդյունքը, ինչ ակնկալում էին։ Ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ստանձնում է իշխանությունների փաստաբանի դերը եւ բացառապես հորդորում է սատարել իշխանություններին՝ անկախ նրանից, թե տվյալ պահին իշխանության ներկայացուցիչների քայլերը բխո՞ւմ են հանրության շահերից եւ իրավիճակից, թե՞ ոչ։ Տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ առաջին նախագահը ընդդիմությանը մեղադրում է իշխանության նկատմամբ թշնամանք եւ ատելություն քարոզելու մեջ։ Նախ՝ սխալ է առաջին նախագահի մեղադրանքի հասցեատերը, քանի որ հասարակության ներսում սպիտակի եւ սեւերի բաժանարար գծի հեղինակները գործող իշխանություններն են՝ առաջին նախագահի թիմի ակտիվ «քավորությամբ»։ Հենց նրանք են ատելության եւ թշնամանքի հիմնական մոդերատորները, նրանք են հասարակությանը բաժանել սեւերի ու սպիտակների, ամենուր թշնամիներ փնտրել, հասարակությանը պառակտել, կիրառել անթույլատրելի բառապաշար։ Ուրեմն, գոնե այս պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանը օբյեկտիվ չէ: Ու սա միակ դեպքը չէ: Ընդհանրապես արտաքուստ դրական ուղերձներով այս հայտարարության մեջ օբյեկտիվությունը ձգտում է զրոյի: Էլ չենք խոսում այն մասին, որ առաջին նախագահը անթաքույց կոչ է անում՝ ինչ միջոցով էլ լինի, պայքարել իշխանություններին քննադատողների դեմ: Սա ոչ թե սուբյեկտիվ, այլ ծայրահեղ վտանգավոր պահ է՝ բնորոշ տերպետրոսյանական ժամանակներին: Այնինչ, ընդդիմության քննադատությունները շատ հաճախ առավել օգտակար են հենց նույն իշխանությունների համար, քան կեղծ գովեստները, քանի որ քննադատությունների ազդեցության տակ իշխանությունները պահպանում են իրենց զգոնությունը։ Եթե առաջին նախագահն իսկապես անկեղծ է, ապա որպես տարիների քաղաքական փորձ ունեցող գործիչ, ստեղծված իրավիճակում ուղղակի պարտավոր էր անդրադառնալ հրատապ մի քանի հարցերի, որոնք պարզապես «դուրս են մնացել» հայտարարությունից։ Նախ՝ համավարակի տարածման հետ մեկտեղ տնտեսական ճգնաժամը դարձել է անխուսափելի, որի հետեւանքներն այս պահին գնահատելը շատ դժվար է։ Եվ գործող իշխանություններին հանրության աչքում բարձրացնող առաջին նախագահը ինչո՞ւ չի անդրադառնում կառավարության տնտեսական քաղաքականությանը եւ ելքեր ցույց տալիս։ Նորից ասենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում: Այդ թվում՝ այն հանգամանքը, որ նա փաստացի կոչ է անում նախահեղափոխական շրջանի էջերը փակել, այդ թվում՝ ապրիլյանի, որ նա ըստ էության խոսում է Նիկոլ Փաշինյանից հաշիվ պահանջելու մասին, բայց հիմա չէ, հետո, եւ վերջապես՝ որ նա իր ողջ հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը, առավել եւս՝ «վարչապետ» բառը»:

Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ)
Ամենադիտված