Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօ՞ր կլինի, թե՞ Սերժ Սարգսյանը կձգի մինչև վերջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, իսկ հաջորդ շաբաթվա մեկնարկին լրանում է կառավարության ձևավորման ժամկետը, և երկուշաբթի օրը պետք է հայտնի լինի Հայաստանի նոր կառավարության վերջնական կազմը:

Խնդիրն այն է, որ նոր կառավարության կազմում մնացել է երկու նշանակում, բայց ինչպիսի երկու նշանակում: Պետք է պարզ լինի, թե արդյոք Սերժ Սարգսյանը փոխելո՞ւ է արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին: Դատելով տարբեր հայտարարություններից, որ անում են ՀՀԿ-ականները, երկու նախարարություններից առնվազն մեկում ինչ-որ փոփոխություն, այնուհանդերձ, լինելու է: Սակայն հարցը դեռևս շարունակում է մնալ բաց:

Այսօ՞ր կլինեն նշանակումները, թե՞ ոչ՝ Սերժ Սարգսյանը կորոշի ամենավերջին պահին ներկայացնել իր որոշումը: Հստակ է այն, որ երկու այդ նախարարությունների հարցը ձգելով, ըստ էության, մինչև վերջ՝ Սարգսյանն այդպիսով փորձեց ակնհայտորեն ընդգծել այն, որ իրադարձությունների ընթացքը լիովին իր վերահսկողության տակ է, և առանցքային հարցերում իշխանությունը շարունակում է մնալ իր ձեռքում: Իսկ առանցքային հարցերը հենց արտաքին քաղաքականության և պաշտպանական բնագավառների տիրույթում են:

Սրանով Սերժ Սարգսյանն ինչ-որ իմաստով ընդգծում է նաև, որ Կարեն Կարապետյանին դիտարկում է որպես մենեջեր, որը ոչ թե քաղաքական, այլ մենեջերական պատասխանատվություն է կրում՝առնվազն այս շրջանում: Սակայն սրանից բացի՝ Սերժ Սարգսյանն, իհարկե, հավատարիմ է նաև իր գործելաոճի այն առանձնահատկությանը, երբ որևէ գործընթաց երբեք չի բացում մինչև վերջ, և սա առաջին հերթին ոչ թե հանրության համար, քանի որ հասարակությունը խոշոր հաշվով նրանից որևէ սպասելիք չունի, այլ Հանրապետական կուսակցության:

Սարգսյանը գործնականում իր նախագահության ողջ ընթացքում մարտավարական գծի է վերածել Հանրապետականին որևէ գործընթացում մինչև վերջին պահը լարվածության մեջ պահելու մոտեցումը: Այս դեպքում խնդիրը այն չէ, որ կուսակցությունում խիստ անհանգստանում են, թե ով է լինելու արտաքին գործերի նախարարը կամ պաշտպանության նախարարը: Առանցքայինն այս դեպքում այն է, որ հենց այս պաշտոնների հանդեպ վերաբերմունքից է ամբողջանալու այն, ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում կառավարության փոփոխության և ներիշխանական գործընթացների այս վերադասավորումներում:

Այդ երկու պաշտոններն են, որոնք հնարավորինս կամբողջացնեն փոփոխությունների պատկերը և կուրվագծեն հնարավոր վեկտորը:

Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձելՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ ՈւշակովՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՊարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. 1 անձ կալանավորվել էՇուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերԷներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտելԻրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». TasnimԻնչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարումՆիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների
Ամենադիտված