Ադրբեջանը և ՌԴ-ն պայմանավորվել են նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը և Ադրբեջանը Նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել, հայտնում է interfax.az-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ռազմական «AzeriDefence» ամսագրին:
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման և ՌԴ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները:
Հուշագիրը ստորագրվել է Բաքվում այսօր ավարտվող «ADEX 2016» պաշտպանական միջազգային II ցուցահանդեսի շրջանակում:
Նշվում է, որ կողմերը մտադիր են համատեղ արտադրել «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» նոր սերնդի մարտավարական հրթիռներ: