Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր. ԼՂՀ ՊԲ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: